Արև Սամուելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արև Սամուելյան
Ծնվել էհունվարի 15, 1976(1976-01-15) (48 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան (1998)
ԱշխատավայրՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան և Երևաննախագիծ
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Արև Հարությունի Սամուելյան (հունվարի 15, 1976(1976-01-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, քաղաքական-հասարակական գործիչ, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (2009-2018)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986-1991 թվականներին սովորել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, 1992-1998 թվականներին՝ Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում, 1998-2002 թվականներին՝ ԵրՃՇՊՀ ասպիրանտուրայում։ 2000-2001 թվականներին մասնակցել է Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի բարձրագույն ճարտարապետության դպրոցի ավարտական դասընթացին։ 2000 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, 2002 թվականից՝ Ֆրանսիայի Ճարտարապետների Օրդենի անդամ (գրանցված Օվերն նահանգի ռեգիստրում, այնուհետև՝ 2008 թվականին Ռոն-Ալպ նահանգի ռեգիստրում)։ 2009 թվականի հուլիսի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ[1]։ 2012 թվականի մարտ ամսից ՀՀԿ անդամ է։ 2013 թվականից ԵրՃՇՊՀ դասախոս է։ 2018 թվականի հունիսի 8-ին ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից[2]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին աշխատել է «Բիզնես Սթայլ» կազմակերպությունում որպես դիզայներ, 1998-2000 թվականներին՝ «Երևաննախագիծ» ինստիտուտում՝ ճարտարապետ, (Ջիմ Թորոսյանի ստեղծագործական արվեստանոց), 2000-2001 թվականներին Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի «Ժան-Ֆրանսուա Պանթեոն» ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետ, 2001-2002 թվականներին Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի «Պատրիկ Լեո» ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետ, 2002 թվականի հոկտեմբերից՝ Երևանի «Րաֆի Արև» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիրն է, 2003-2006 թվականներին Կլերմոն-Ֆերանում հիմնադրել է «Արև Սամուելյան» անհատական ճարտարապետական արվեստանոցը։ 2003 թվականից դասախոսում է Կլերմոն-Ֆերանի բարձրագույն ճարտարապետական դպրոցում, 2006 թվականից՝ Վալանսի «2AB» ճարտարապետական արվեստանոցի համատեր[3]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում և արտերկրում համակարգել է մշակութային մի շարք միջոցառումներ։ Մասնագիտական 8 հոդվածի հեղինակ է։ Մասնակցել, շահել և իրականացրել է ճարտարապետական բազմաթիվ մրցույթներ։ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ֆրանսիայում քաղաքաշինական հանգույցների, բազմաթիվ ցածրահարկ և բարձրահարկ բնակելի տների, հասարակական նշանակության շինությունների, հուշատեղերի հեղինակ է։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թվականին արժանացել է «Էկեր դ’արժան» եվրոպական մրցանակի՝ «Երիտասարդ հույս» անվանակարգի 2-րդ մրցանակին։
  • Մովսես Խորենացու մեդալ (2014)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ(չաշխատող հղում)
  2. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  3. Արև Սամուելյանի կենսագրությունը ՀՀ մշակույթի նախարարության կայքում
  4. Ա. Հ. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ