Հասմիկ Ավետիսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | հունիսի 9, 1963 (62 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր (1978), Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1982) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1989) |
| Մասնագիտություն | նկարչուհի |
| Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հասմիկ Վաղարշակի Ավետիսյան (հունիսի 9, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1976-1978 թվականներին սովորել է Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցում, 1978-1982 թվականներին՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1984-1989 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
2002 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996- Հանրապետական երիտասարդական ցուցահանդես, Մոսկվա
- 1998- Կանանց հանրապետական ցուցահանդես, Երևան
- 2001- Աշնանային երիտասարդական ցուցահանդես, Երևան
- 2002- Անհատական ցուցահանդես, Կիև
- 2002- «Հայկական գրաֆիկա» ցուցահանդես, Մոսկվա
- 2003- ARTEXPO 2003, Նյու Յորք
- 2004- Անհատական ցուցահանդես «ART 13» պատկերասրահում, Երևան
- 2004- Ամառային ցուցահանդես «Ինքնանկար», Երևան
- 2004- Կովկասյան արվեստ, Թբիլիսի
- 2009- Հայաստանի նկարիչների միություն, Երևան
- 2013- «Անտեսված գեղեցկություն», Ժամանակակից արվեստի թանգարան[1]
- 2014 - Երևան, ՄԱԿ-ի գրասենյակ[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Անծանոթ տեսակն անծանոթ աշխարհ է. Հասմիկ Ավետիսյան(չաշխատող հղում)
- ↑ Նունե Թումանյանի և Հասմիկ Ավետիսյանի աշխատանքները՝ ՄԱԿ-ի գրասենյակում(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավետիսյանի կայքը(չաշխատող հղում)
- «Իմ նկարները ես եմ», Հասմիկ Ավետիսյան (լուսանկարներ) Արխիվացված 2016-03-14 Wayback Machine