Ռուբեն Պարսամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբեն Պարսամյան
Ծնվել է սեպտեմբերի 5, 1920({{padleft:1920|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:5|2|0}})
Ծննդավայր Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ
Մահացել է նոյեմբերի 4, 1989({{padleft:1989|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:4|2|0}}) (69 տարեկանում)
Մահվան վայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ
Մասնագիտություն արվեստագետ
Աշխատավայր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի նկարիչների միություն և Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերություն
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Ռուբեն Հովսեփի Պարսամյան (սեպտեմբերի 5, 1920({{padleft:1920|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:5|2|0}}), Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ - նոյեմբերի 4, 1989({{padleft:1989|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:4|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), արվեստաբան, պետական գործիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է Մոսկվայի պատմության, փիլիսոփայության և գրականության ինստիտուտը։ 1944-1955 թթ. դասավանդել է Լենինականի երաժշտական ուսումնարանում, Երևանի գեղարվեստի ուսումնարանում, Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 1953-1967 թթ.` Հայաստանի պետական պատկերասրահի տնօրեն, 1959-1967 թթ.` Հայաստանի նկարիչների միության նախագահ, 1967-1972 թթ.` Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերակցության նախագահ, 1972-1979 թթ.` ՀԽՍՀ մշակույթի նախարար, 1979 թվականից՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր Հայ եկեղեցու գործերի խորհրդի նախագահ, 1963-1979 թթ.` ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր Լենինյան և Պետական մրցանակների կոմիտեի անդամ, 1971-1972 թթ.` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ։

Գրել է «Ստեփան Աղաջանյան», (1963), կազմել «Հայկական ՍՍՀ կերպարվեստը» (ռուսերեն, 1957, համահեղինակ), «Հայաստանի պետական պատկերասրահ» (ռուսերեն, 1960) գրքերը։

1967-1980 թթ.՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007