Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերություն

Ստեղծվել է 1944 թվականին։ Աջակցում է ՀԽՍՀ աշխատավորության և արտասահմանյան երկրների ժողովուրդների միջև բարեկամության, փոխըմբըռնման և մշակութային համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։ Ունի մշակույթի, գիտության ու տեխնիկայի 7 ճյուղային սեկցիա, հանրապետության 20 բաժանմունք (1986

Մինչև Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի ստեղծումը (1964) ընկերության գործունեության մեջ կարևոր տեղ է գրավել սփյուռքի հետ տարվող աշխատանքը։

Ընկերությունը բարեկամական կապեր ունի շուրջ 70 երկրների մշակութային ու հասարակական կազմակերպությունների հետ (1986)։ Տարբեր երկրների ազգային տոների և հիշարժան տարեթվերի առթիվ կազմակերպում է երեկոներ, ցուցահանդեսներ, կինոֆիլմերի ցուցադրումներ և այլն։ 1965 թվականից ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն լույս է ընծայում «Հայաստանն այսօր» երկամայա տեղեկատու բյուլետենը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png