Ստեփան Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Աղաջանյան
Stepan Aghajanian selfportrait 1926.jpg
Ծնվել էդեկտեմբերի 16 (28), 1863[1][2]
ԾննդավայրՇուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[3][1][2]
Վախճանվել էդեկտեմբերի 13, 1940(1940-12-13)[3][1][2] (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՇուշիի թեմական հոգևոր դպրոց (1881)[1] և Ժյուլիանի ակադեմիա (1900)[1]
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Ակտիվ շրջան1900 - 1940
ՈւսուցիչԺան Պոլ Լորան[1] և Բենջամեն Կոնստան Ժան-Ժոզեֆ[1]
ԱշակերտներՎլադիմիր Այվազյան և Հմայակ Ավետիսյան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան,
և Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
Ստեփան Աղաջանյան Վիքիքաղվածքում
Commons-logo.svg Stephan Aghajanyan Վիքիպահեստում

Ստեփան Մելիքսեթի Աղաջանյան (դեկտեմբերի 16 (28), 1863[1][2], Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[3][1][2] - դեկտեմբերի 13, 1940(1940-12-13)[3][1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]), հայ դասական գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Աղաջանյանը ծնվել է 1863 թվականի դեկտեմբերի 16-ին Շուշիում, դերձակի ընտանիքում։ Սովորել է Շուշիի թեմական դպրոցում (1872-1881) և ռուսական ռեալական ուսումնարանում (1881-1884)։ 1884 թվականին մեկնում է Բաքու, 1886 թվականին՝ Ֆրանսիա։

Հիմնավոր նկարչական կրթությունը ստացել է 1886-1890 թվականներին Մարսելի նկարչական ստուդիայում, ապա Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում՝ 1897-1900 թվականներին, պրոֆեսորներ Բ. Կոնստանի և Ժ. Պ. Լորանսի արվեստանոցում[4]։

1900 թվականին վերադարձել է Շուշի, 1902-1904 թվականներին աշխատել է Բաքվում, ապա տեղափոխվել Դոնի Ռոստով, ուր մինչև 1921 թվականը ստեղծագործել և նկարչություն է դասավանդել հանրակրթական դպրոցներում ու Պետական նկարչական ստուդիայում։

Ստեփան Աղաջանյանը 1921 թվականին վերադառնում է Հայաստան։ 1922-1929 թվականներին պաշտոնավարել է գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (այժմ՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ) իբրև գեղանկարչության դասատու։ 1938 թվականին արժանանում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ կոչմանը, 1939 թվականին պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է 1940 թվականի դեկտեմբերի 13-ին։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Աղաջանյանին նվիրված հուշատախտակ Երևանի Աբովյան 42 հասցեում
  • Բրետանուհին 1898
  • Ակադեմիական էտյուդ 1899
  • Նկարչի մոր դիմանկարը 1900
  • Նկարչի հոր դիմանկարը 1900
  • Նկարչի քրոջ աղջիկը 1907
  • Մարուսյան 1907
  • Մ. Էքմեքչյանի դիմանկարը 1908
  • Ինքնադիմանկար 1909
  • Հյուսնը 1910
  • Ձկնորսը 1912
  • Մտորումներ 1914
  • Տիկին Խաչատրյանի դիմանկարը 1916
  • Հ. Խաչատրյանի դիմանկարը 1919

Երևանյան շրջան

  • Ինքնադիմանկար 1926
  • Նկարչի կինը 1926
  • Սեդրակը 1926
  • Վասիլը 1926
  • Նկարչի քույրը 1926
  • Գրող Էմին Տեր-Գրիգորյանը 1927
  • Ղարաբաղցի կինը Կոմպոզիտոր
  • Ա. Տեր-Ղևոնդյանը 1928
  • Անապաստանը 1928
  • Պիոներուհին 1928
  • Կոմերիտուհին ընթերցելիս 1930
  • Կարմիր բանակայինը 1930
  • Կարմիր հրամանատարը 1931
  • Երաժշտագետ Ս. Մելիքյանը 1933
  • Բժիշկ Հ. Գաբրիելյանը 1934
  • Երգչուհի Բարոնկինան 1935
  • Բլանշը 1940

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին Վանաձորում բացվել է Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոց[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեմյան Ա. և Գյուրջյան Գ., Նկարիչ Ստեփան Աղաջանյան. կյանքն ու արվեստը, Ե., 1927
  • Մարտիկյան Ե., Ստեփան Աղաջանյան, Ե., 1956
  • Պարսամյան Ռ. Հ., Ստեփան Աղաջանյան, Ե., 1963

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 246—247.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Агаджанян Степан Меликсетович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Խաչատրյան Հայկ (2003)։ Հայոց Հնօրյա Զվարճախոսները։ Երևան: «Ամարաս»։ էջ 48։ ISBN 4702080201 
  5. «Վանաձորի գեղարվեստի դպրոցը 50 տարեկան է»։ Վերցված է 2009 թ․ մարտի 16 (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 246 CC BY-SA icon 80x15.png