Ֆրիդրիխ Հյոլդերլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆրիդրիխ Հյոլդեռլինից)
Picto infobox auteur.png
Ֆրիդրիխ Հյոլդերլին
Friedrich hoelderlin.jpg
Ծնվել է մարտի 20, 1770({{padleft:1770|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2]
Ծննդավայր Lauffen am Neckar[3]
Վախճանվել է հունիսի 7, 1843({{padleft:1843|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2] (73 տարեկանում)
Վախճանի վայր Տյուբինգեն[4]
Մասնագիտություն բանաստեղծ, գրադարանավար, գրող, թարգմանիչ և վիպագիր
Լեզու գերմաներեն[5]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Կրթություն Թյուբինգենի համալսարան
Գրական ուղղություններ ռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներ Q19217790?
Hoelderlin Unterschrift.svg
hoelderlin-gesellschaft.de/index.php?id=658
Friedrich Hölderlin Վիքիպահեստում

Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդերլին (գերմ.՝ Johann Christian Friedrich Hölderlin, մարտի 20, 1770 - հունիսի 7, 1843), գերմանացի նշանավոր բանաստեղծ։

Կյանքի ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1770 - Մարտի 20-ին Նեքարի Լաուֆենում ծնվում է Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդերլինը։ Երկու տարեկանում կորցնում է հորը։ Ընտանիքը 1774-ին տեղափոխվում է Նյուրտինգեն, որտեղ մայրն ամուսնանում է երկրորդ անգամ։
  • 1776 - Սկսում է հաճախել դպրոց։ Միաժամանակ մասնավոր դասեր է ընդունում՝ նախապատրաստվելով Վյուրտենբուրգի ավետարանչական եկեղեցական դպրոց ընդունվելու։ Երեք տարի անց մահանում է նաև խորթ հայրը։
  • 1784 - Ընդունվում է Դենկենդորֆի եկեղեցու հոգևոր սեմինարիայի ստորին դասարան։ Ծնվում են առաջին բանաստեղծությունները։
  • 1786 - Իր դասարանի հետ տեղափոխվում է Մաուլբրոնի եկեղեցու բարձր դասարան։ Առաջին սիրահարվածությունը Լուիզե Նաստին՝ եկեղեցու տեսուչի դստերը, ում հետ նշանվում է, սակայն 1789-ին լուծում է նշանադրությունը։
  • 1787 - Ոգեշնչվում է Օսսիանով։ Մաուլբրոնում սկսում է ընթերցել Կլոպշտոկին, Շիլլերին, Շուբարտին, Վիլանդին։ Հաջորդ տարի կատարում է մեծ ճամփորդությունը գերմանական հողերով։ Առաջին անգամ տեսնում է Հռենոսը։ Դասարանի հետ տեղափոխվում է Տյուբինգենյան մենաստան։ Շտուտգարտյան մենաստանի աշակերտներից մեկը Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելն է։ Այստեղ սկսում է բարեկամությունը Քրիստիան Լուդվիգ Նոյֆերի ու Ռուդոլֆ Մագենաուի հետ։ Ներառվում է նրանց բանաստեղծական միության մեջ։
  • 1789 - Այցելում է բանաստեղծ Քրիստիան Ֆրիդրիխ Շուբարտին։ Աշնանը ֆլեյտայի դասեր է առնում (դաշնամուր նվագելը սկսել էր տարիներ առաջ)։ Որոշում է իրավագիտություն ուսանել։
  • 1790 - Հանձնում է մագիստրատուրայի քննությունները և փակում փիլիսոփայությանն ու բանասիրությանը նվիրված երկու ուսանողական տարիները։ Հոկտեմբերին Շտուտգարտում հանդիպում է բանաստեղծ, հրապարակախոս և հրատարակիչ, ֆրանսիական հեղափոխության ջերմ պաշտպան Գոթհոլդ Ֆրիդրիխ Շտոյդլինին։ Տպագրվում են առաջին բանաստեղծությունները «1792 թվականի Մուսաների ալմանախ»-ում։ 15 տարեկանում հոգևոր սեմինարիա է գալիս Ֆրիդրիխ Վիլհելմ Յոզեֆ Շելլինգը, ում Հյոլդերլինը ծանոթ էր արդեն Նյուրտինգենի լատինական դպրոցից։ Տարեվերջին սիրահարված է Էլիզ Լեբրերին։
  • 1791 - Ապրիլին ընկերների՝ Քրիստիան Հիլլերի և Ֆրիդրիխ Մեմինգերի հետ ճանապարհորդում է Շվեյցարիայում։ Ցյուրիխում այցելում է նշանավոր մտածող, դիմագիտության հիմնադիր Յոհան Կասպար Լաֆատերին։

Ֆրանսիական մեծ հեղափոխության սկզբնական շրջանում Հյոլդեռլինը ստեղծել է գիտակցված քաղաքացիականությամբ ներթափանցված պոեզիա։ «Մարդկության իդեալներին ձոնված հիմներ»-ում (1790—1797) նա արտահայտել է ազատության հաղթանակի համար պայքարի ձգտումը։

90-ական թթ. դիմել է ռուսոյական բնապաշտությանը («Բնությանը»), ձգտել Փիլիսոփայորեն հասկանալ ետհեղափոխական իրականության հակասությունները («Հիպերիոնի ճակատագրի երգը», «Մարդ» ․․․)։ Նրա իդեալը դարձել է հումանիստական ուտոպիան՝ Հելլադայի ոգով («Դիոտիմա», «Մենոնի ողբը Դիոտիմայի համար», «Արշիպելագ»)։ Ցուրահատուկ քնարական շնչով է հագեցած Հյոլդեռլինի «Հիպերիոն կամ ճգնավորը Հունաստանում» (1797—1799) վեպը։ Գրել է նաև «էմպեդոկլեսի մահը» (1798—99) ողբերգությունը։

Մեծ ազդեցություն է ունեցել XX դ, գերմանական պոեզիայի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118551981 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Record #118551981 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  4. Record #118551981 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb11886561c Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 438 CC-BY-SA-icon-80x15.png