Քրիստոֆ Մարտին Վիլանդ
Վիլանդ Քրիստոֆ Մարտին (գերմ.՝ Christoph Martin Wieland, սեպտեմբերի 5, 1733[1][2][3][…], Oberholzheim, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2][4] - հունվարի 20, 1813[1][2][3][…], Վայմար, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Հռենոսյան միություն[5][1][2]), գերմանացի գրող։
Ուսում և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Տյուբինգենի համալսարանում։ Հրատարակել է կրոնախրատական պոեմներ («Աբրահամի փորձությունը», 1753)։ 1772 թվականից եղել է ապագա դուքս Կարլ Օգոստոսի դաստիարակը Վայմարում, որտեղ հրատարակել է «Դեր դոյչե մերկուր» («Der Deutsche Merkur», 1773-1810) հանդեսը։ Ծաղրելով սենտիմենտալ երազկոտությունը, ինչպես նաև բարոյական ասկետիզմը, Վիլանդը իր լուման է ներդրել ռոկոկո ոճի սալոնային-արիստոկրատական գրականության մեջ։ Նրա «Աղաթոն» (1766) երկը լուսավորության «դաստիարակչական վեպի» առաջին օրինակն է Գերմանիայում։ «Աբդերիտեն» (1774) երգիծական վեպում, ինչպես նաև «Սուզարիոն» (1768) պոեմում Վիլանդը գործողությունները տեղափոխել է Հին Հունաստան։ Վիլանդի լավագույն ստեղծագործությունը «Օբերոն» (1780) պոեմն է։ Լուկիանոսի և Շեքսպիրի ստեղծագործություններից կատարած նրա թարգմանությունները առաջադիմական նշանակություն են ունեցել գերմանական մշակույթի զարգացման համար։

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962.
- 1 2 3 4 5 6 7 8 Koch M. J. K. G. Wieland, Christoph Martin (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1897. — Vol. 42. — S. 400–419.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 J. G. R. Wieland, Christoph Martin // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 28. — P. 621—622.
- 1 2 Виланд Кристоф Мартин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 5 Виландъ (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1837. — Т. 10. — С. 138—143.
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 439)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆ Մարտին Վիլանդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Սեպտեմբերի 5 ծնունդներ
- 1733 ծնունդներ
- Հունվարի 20 մահեր
- 1813 մահեր
- Վայմար քաղաքում մահացածներ
- Թյուբինհեմի համալսարանի շրջանավարտներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի բանաստեղծներ
- Գերմանացի թարգմանիչներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին