Նիլ Գիլևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիլ Գիլևիչ
բելառուս․՝ Ніл Гілевіч
Nil Hilevich.jpg
Ծնվել էսեպտեմբերի 30, 1931(1931-09-30)
ԾննդավայրSlabada, Hajna Selsaviet, Lahojsk District, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 29, 2016(2016-03-29) (84 տարեկան)
Վախճանի վայրՄինսկ, Բելառուս
ԳերեզմանKalvaryja
Մասնագիտությունբանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ, բանահավաք, հասարակական գործիչ, գրականագետ և քաղաքական գործիչ
Լեզուբելառուսերեն
ԱզգությունԲելառուսներ
ՔաղաքացիությունFlag of the Byelorussian Soviet Socialist Republic (1951–1991).svg Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և Flag of Belarus.svg Բելառուս
ԿրթությունՄինսկի քաղաքային մանկավարժական քոլեջ (1951) և Բելառուսի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ (1956)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու (1963)
Գրական ուղղություններպոեզիա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Frantsishak Skaryna Belarusian Language Society?
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԲելառուսի պետական համալսարան
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Ֆրանցիսկ Սկորինայի մեդալ Իշխան Յարոսլավ Իմաստունի շքանշան Հարավսլավական աստղ շքանշան «Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշան Բելառուսի գիտության վաստակավոր գործիչ The People’s Poet of Belarus? և Յակուբ Կոլասի անվան Բելառուսական ՍՍՀ պետական մրցանակ
Nil Gilevich - belorussian wrighter - authograph - 1997 AD.jpg
Nil Hilevich Վիքիպահեստում

Նիլ Գիլևիչ (բելառուս․՝ Ні́л Сымо́навіч Гіле́віч, սեպտեմբերի 30, 1931(1931-09-30), Slabada, Hajna Selsaviet, Lahojsk District, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - մարտի 29, 2016(2016-03-29), Մինսկ, Բելառուս)[1][2]), բելառուս բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանահյուսագետ, հասարակական գործիչ։ Արժանացել է Բելառուսի ժողովրդական բանաստեղծի, Բելառուսական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչումների, Բելառուսական ԽՍՀ Յանկա Կուպալայի անվան պետական մրցանակի, Խրիստո Բոտևի անվան միջազգային գրական մրցանակի։ Բանասիրական գիտությունների թեկնածու էր, պրոֆեսոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 30-ին, Բելառուսի Մինսկի մարզի Լոգոյսկի շրջանի Սլոբոդա գյուղում[3], գյուղացու ընտանիքում։ Իսկական անունը՝ Նինել, հետագայում փոխել է Նիլի[4]։ Եղբայրը՝ Միկոլա Գիլը, նույնպես գրող է։

1940-ական թվականների կեսերին որոշ ժամանակ աշխատել է որպես գյուղի փոստատար[5]։ 1951 թվականին ավարտել է Մինսկի Ն. Կրուպսկայայի անվան մանկավարժական ուսումնարանը, ապա՝ բելառուսական պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետն ու ասպիրանտուրան։ 1951 թվականին աշխատել է Մինսկի դպրոցներից մեկում՝ որպես ուսուցիչ, 1960—1986 թվականներին՝ բելառուսական պետական համալսարանի բելառուսական գրականության ամբիոնում։

1958-ից մինչև 1963 թվականը ներառյալ ՝ աշխատել է միաժամանակ որպես «Զվեզդա» թերթի գրական խորհրդատու։ 1980—1989 թթ. եղել է Բելառուսական ԽՍՀ գրողների միության վարչության առաջին քարտուղարը, 1989 թվականից՝ բելառուսական լեզվի Ֆրանցիսկ Սկորինայի անվան ընկերության նախագահը[6], այդ ընկերության «Մեր խոսքը» պարբերականի գլխավոր խմբագիրը։ Ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր (1985—1995), Բելառուսական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, 1990—1995 թվականներին եղել է կրթության, մշակույթի և պատմական ժառանգության պահպանության կոմիտեի նախագահը[7]։

Ստեղծագործական իր երկարատև գործունեության ընթացքում Նիլ Գիլևիչը հրատարակել է մի քանի տասնյակ գրքեր (առաջինը լույս է ընծայել 1946 թվականին)։ Գրել է բանաստեղծություններ (այդ թվում՝ մանկական), պոեմներ, վեպեր, վիպակներ, պատմվածքներ, 15 թատերգություն, հրապարակագրական հոդվածներ, գրականագիտական ուսումնասիրություններ... Կատարել է չափածո թարգմանություններ (հիմնականում թարգմանել է բալկանյան ժողովուրդների հեղինակների երկերից)։ Մինսկում վերջերս լույս է տեսել գրողի երկերի ժողովածուն՝ 23 հատորով։

Նիլ Գիլևիչը մահացել է 84 տարեկան հասակում՝ 2016 թվականի մարտի 29ին, Մինսկում[8]։ Թաղվել է Կալվարիյսկոյե գերեզմանատանը՝ կնոջ շիրմի մոտ։ 2018 թվականի նոյեմբերի 23ին նրա գերեզմանին հուշարձան-շիրմաքար է տեղադրվել[9]։

Սմորգոն քաղաքի փողոցներից մեկը կոչվել է Նիլ Գիլևիչի անունով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելառուսական ԽՍՀ Յանկա Կուպալայի անվան պետական մրցանակ (1980) — «У добрай згодзе» բանաստեղծական ժողովածուի և թարգմանչական գործունեության համար
  • Խրիստո Բոտևի անվան միջազգային մրցանակ (1986) — հեղափոխական պոեզիայի և հրապարակագրության համար
  • Բելառուսական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում (1980)
  • Բելառուսի ժողովրդական բանաստեղծի կոչում (1991).
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության «Կյուրեղ և Մեթոդիոս» առաջին աստիճանի շքանշան
  • Հարավսլավական աստղի շքանշան՝ ժապավենով
  • Յարոսլավ Իմաստուն իշխանի երրորդ աստիճանի շքանշան
  • Ֆրանցիսկ Սկորինայի մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Песня ў дарогу» (1957)
  • «Прадвесне ідзе па зямлі» (1959)
  • «Сцяжок на мачце» (1959)
  • «Званковы валет» (1961)
  • «Неспакой» (1961)
  • «Сіні домік, сіні дом» (1961)
  • «Да новых венікаў» (1963)
  • «Зялёны востраў» (1963)
  • «Бальшак» (1965)
  • «Дождж-грыбасей» (1966)
  • «Перазовы» (1967)
  • «Лісце трыпутніку» (1968)
  • «Ці грэх, ці 2» (1970)
  • «Загадкі» (1971)
  • «А дзе ж тая крынічанька» (1972)
  • «Русалка на Нарачы» (1974)
  • «Як я вучыўся жыць» (1974)
  • «Запаветнае» (1975)
  • «Актавы» (1976)
  • «У добрай згодзе» (1979)
  • «Начлег на буслянцы» (1980), сборник пьес
  • «Калі рана ўстанеш» (1984)
  • «Святлынь» (1984)
  • «Родныя дзеці» (1985), роман в стихах
  • «Добры чалавек» (1987)
  • «Повязь» (1987)
  • «Перажыўшы вайну» (1988), повесть
  • «Кантора» (1989)
  • «Дыялог на хаду» (1990)
  • «Роднае слова»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гілевіч Ніл // Беларускія пісьменнікі: Біябібліяграфічны слоўнік. У 6 т. / пад рэд. А. І. Мальдзіса. — Мн.: БелЭн, 1992—1995.
  • Беларускія пісьменнікі (1917—1990): Даведнік; Склад. А. К. Гардзіцкі. Нав. рэд. А. Л. Верабей. — Мн.: Мастацкая літаратура, 1994. — 653 с.: іл. ISBN 5-340-00709-X
  • Гилевич Нил // Кто есть кто в Республике Беларусь: Электронный справочник; БДГ on-line. — Эл. ресурс bdg.by

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Памёр Ніл Гілевіч [Электронный ресурс] // «Наша Ніва». — Веб-сайт газеты. — 29.03.2016. — Дата доступа: 29.03.2016. — Режим доступа: http://nn.by/?c=ar&i=167631.
  2. Памёр Ніл Гілевіч [Электронный ресурс] // Радыё «Свабода». — Веб-сайт белорусской редакции радиостанции RFE/RL. — 29.03.2016. — Дата доступа: 29.03.2016. — Режим доступа: http://www.svaboda.org/content/article/27642644.html
  3. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-24-ին։ Վերցված է 2012-04-25 
  4. «Быў час, быў век, была эпоха». Пяць фактаў пра Ніла Гілевіча, Наша Ніва (29 марта 2016)(բելառուս.)
  5. 20 незвычайных фактаў пра Ніла Гілевіча, Радыё Свабода (30 марта 2016)(բելառուս.)
  6. http://charter97.org/be/news/2011/9/30/43173/%7Ctítulo=Ніл(չաշխատող հղում) Гілевіч: «Мы сёньня працуем у вельмі ненармальных умовах»|língua2=be}}
  7. Ніл Гілевіч // Беларускія пісьменнікі (1917—1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. — Мінск : Мастацкая літаратура, 1994. — С. 139—141.
  8. «Умер Нил Гилевич»։ Наша Ніва (ռուսերեն)։ Վերցված է 2018-07-04 
  9. «На могиле Нила Гилевича установили надгробный памятник»։ Наша Ніва 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]