Ֆրանցիսկ Սկորինա
Ֆրանցիսկ Սկորինա Франциск Скорина с Полоцька և հին սլավոներեն՝ Франциск Скорининъ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 6, 1486[1] |
Ծննդավայր | Պոլոցկ, Լիտվական մեծ իշխանություն |
Մահացել է | 1541[2] |
Մահվան վայր | Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Բելառուսներ և Սլավոններ |
Կրթություն | Կրակովի համալսարան և Պադովայի համալսարան |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, թարգմանիչ, հրատարակիչ, տպագրիչ, աստվածաշնչի թարգմանիչ և բժիշկ |
![]() |
Ֆրանցիսկ Սկորինա (մարտի 6, 1486[1], Պոլոցկ, Լիտվական մեծ իշխանություն - 1541[2], Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն), բելառուս առաջին տպագրիչը և լուսավորիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1504 թվականին ուսանել է Կրակովի համալսարանում, ստացել է փիլիսոփայության բակալավրի աստիճան։ 1512 թվականին Պադուայի համալսարանում քննություն է հանձնել բժշկագիտության դոկտորի աստիճանի համար։ 1517 թվականին հրատարակել է «Սաղմոսագիրքը»։ 1517 - 1919 թվականներին հրատարակել է «Աստվածաշնչի» 19 առանձին գիրք։ 1520-ական թվականների սկզբին տեղափոխվել է Վիլնյուս և հիմնել տպարան։ Սկորինայի մարդասիրական գաղափարներն ազդել են արևելասլավոնական ժողովուրդների հասարակական-քաղաքական կյանքի վրա։ Նա կողմնակից էր ժողովրդի լուսավորման, կրոնական հանդուրժողության և սոցիալական հավասարության։ Սկորինայի անվան հետ է կապվում բելառուսական գրական լեզվի ձևավորումն ու բելառուսական գրի զարգացումը։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Պրահայում՝ որպես Ֆերդինանդ թագավորի անձնական բժիշկ ու պարտիզպան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118892193 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Владимиров П․ В․, Доктор Франциск Скорина, его переводы, печатные издания и язык, СПБ, 1888․
- Francysk Skaryna, the Martin Luther of Belarus // The Economist
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 445)։ ![]() |
|
- Մարտի 6 ծնունդներ
- 1486 ծնունդներ
- 1541 մահեր
- Պրահա քաղաքում մահացածներ
- Կրակովի համալսարանի շրջանավարտներ
- Պադովայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Բելառուս տպագրիչներ
- Բելառուս լուսավորիչներ
- Անձինք նամականիշերի վրա
- Բելառուս գրողներ
- Բելառուս փիլիսոփաներ
- Բելառուս թարգմանիչներ
- Բելառուս բժիշկներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին