Պոլոցկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պոլոցկ
Полацк
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելառուս Բելառուս
Հիմնադրված է780 թ.
Առաջին հիշատակում862
Այլ անվանումներՊոլոտեսկ
Մակերես40,77 կմ²
ԲԾՄ111±1 մետր, 126 մետր
Խոսվող լեզուներբելառուսերեն
Բնակչություն84 968[1] մարդ (2014)
Խտություն2 084 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+375 +375 214
Փոստային դասիչ

211291, 211400 - 211402,

211404 - 211415, 211422
Ավտոմոբիլային կոդ2
Պաշտոնական կայքepolotsk.com
Պոլոցկ (Բելառուս)##
Պոլոցկ (Բելառուս)

Պոլոցկ(ռուս.՝ Полоцк[2]), (բելառուս․՝ Полацк, լեհ.՝ Polock), քաղաք Բելառուսի Հանրապետության Վիտեբսկի մարզում; Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 85.012[3]: Նովոպոլոցկ քաղաքի և մերձակա ավանների ու գյուղերի հետ մեկտեղ՝ կազմում է ագլոմերացիա՝ շուրջ 270 հազար բնակչությամբ։ Երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց է։

Բելառուսի հնագույն բնակավայրն է։ Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 862 թվականին։ Ունի բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ և այդ պատճառով էլ պատկերավոր կերպով անվանվում է «Բելառուսի հոգևոր կենտրոն»։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ընկած է Արևմտյան Դվինայի (Դաուգավա) երկու ափերին, այդ գետի վտակ Պոլոտայի գետաբերանի մերձակայքում, Վիտեբսկից մոտավորապես 94 կմ դեպի հյուսիս-արևելք, երկրի մայրաքաղաք Մինսկից 193 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

862 թվականից մինչև 1320 թվականը Պոլոցկում իշխել են Ռյուրիկի հետնորդները, այնուհետև բնակավայրը մտցվել է Լիտվայի մեծ իշխանության կազմի մեջ։ 1563 թվականին գրավվել է ռուսական Իվան Ահեղ արքայի զորքերի կողմից, դրանից 16 տարի անց միացվել Լեհաստանին, 1772-ին՝ Լեհաստանի առաջին բաժանման ժամանակ վերստին փոխանցվել ցարական Ռուսաստանին, մտցվել Վիտեբսկի նահանգի կազմի մեջ։ 1812 թվականին Նապոլեոն Բոնապարտի զորքերը ռուսական արշավանքի ժամանակ մասնակիորեն ավերել են Պոլոցկը։

Քաղաքը տասնամյակներ շարունակ ունեցել է հրեական մեծաթիվ բնակչություն. 1897 թվականին բնակիչների 61 տոկոսը հրեաներ էին։ Նրանց թիվը 1900-ական թվականներին կազմակերպված հրեական ջարդերի հետևանքով զգալիորեն նվազել է։ 1939 թվականին արդեն քաղաքի 24.816 բնակիչների 22 տոկոսն էր հրեա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական ֆաշիստների տիրապետության տակ ընկած Պոլոցկում հրեաների նոր ջարդեր են կազմակերպվել։ 1944 թվականին կարմիր բանակն ազատագրել է քաղաքը։

Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքն ունեցել է 20 751 բնակի, այդ թվում՝ 12 481 հրեա, 3523 ռուս, 3122 բելառուս, 913 լեհ[6]։

Բնակչության թվաքանակը XX—XXI դարերում[7][8][9][10][11][12][13][14][15]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստան Ալավերդի, Հայաստան[16]
  2. Մոլդովա Բելցի, Մոլդովա
  3. Ռուսաստան Վելիկիե Լուկի, Պսկովի մարզ, Ռուսաստան
  4. Ռուսաստան Վելիկի Նովգորոդ, Ռուսաստան
  5. Լատվիա Վենտսպիլս, Լատվիա
  6. Լեհաստան Գդանսկ, Լեհաստան
  7. Շվեդիա Գոտլանդ, Շվեդիա
  8. Լիտվա Իոնավա, Լիտվա
  9. Ուկրաինա Կամենեց-Պոդոլսկ, Ուկրաինա
  10. Ռուսաստան Կանսկ, Ռուսաստան[17].
  11. Ադրբեջան Մինգեչաուր, Ադրբեջան[16]
  12. Ուկրաինա Օբուխով, Ուկրաինա
  13. Ռուսաստան Սուոյարվայի շրջան, Կարելիա, Ռուսաստան
  14. Ռուսաստան Տոսնո, Լենինգրադի մարզ, Ռուսաստան
  15. Լիտվա Տրակայ, Լիտվա
  16. Գերմանիա Ֆրիդրիխսհաֆեն, Գերմանիա
  17. Ռուսաստան Էլեկտրոստալ, Ռուսաստան
  18. Լեհաստան Յարասլավ, Լեհաստան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Государственный земельный кадастр Республики Беларусь» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (по состоянию на 1 января 2011 г.)
  2. Orthographe occidentale selon le site web "Nations Online".
  3. Estimation officielle de la population au Կաղապար:1er janvier 2016, sur pop-stat.mashke.org.
  4. TUT.BY | НОВОСТИ — В Полоцке установлен памятный знак «Географический центр Европы» — Общество — 31.05.2008, 13:21 Արխիվացված 2008-06-03 Wayback Machine, Приступљено 23. 4. 2013.
  5. БЕЛТА | Полоцк официально стал культурной столицей Беларуси 2010 года 21.01.2010 12:06(չաշխատող հղում)
  6. Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
  7. «Всесоюзная перепись населения 1939 г. Численность городского населения СССР по городским поселениям и внутригородским районам». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  8. «Всесоюзная перепись населения 1959 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  9. «Всесоюзная перепись населения 1970 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  10. «Всесоюзная перепись населения 1979 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  11. «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  12. Статистический ежегодник Витебской области. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2018. — С. 45-48.
  13. Статистический ежегодник Витебской области. — Витебск: Главное статистическое управление Витебской области, 2013. — С. 46-49.
  14. «Статистический бюллетень «Численность населения на 1 января 2014 года и среднегодовая численность населения за 2013 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов, посёлков городского типа»». Արխիվացված է [belstat.gov.by/homep/ru/publications/population/2014/bulletin2014.php օրիգինալից] 2014 թ․ ապրիլի 3-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  15. «{title}» (PDF).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  16. 16,0 16,1 «Азербайджанский Мингечевир и армянский Алаверди стали побратимами Полоцка». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  17. «Виктор Решетень Канск и Полоцк: города-побратимы // Красноярский рабочий, 24 мая 2016». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլոցկ» հոդվածին։