Ռյուրիկ
Ռյուրիկ Рюрикъ | ||
Ռյուրիկի անդրին «Ռուսաստանի հազարամյակ» արձանախմբում, Մեծ Նովգորոդ | ||
| ||
---|---|---|
862 - 879 | ||
Նախորդող | Օլեգ իշխան | |
Հաջորդող | Իգոր Ռյուրիկովիչ | |
Մասնագիտություն՝ | պետական գործիչ | |
Դավանանք | հեթանոսություն | |
Ծննդավայր | Reric, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա | |
Վախճանի օր | 879[1] | |
Վախճանի վայր | Մեծ Նովգորոդ, Նովգորոդի Ռուսիա | |
Դինաստիա | Ռյուրիկովիչներ | |
Հայր | Godoslav? | |
Մայր | Umila Gostomyslovna? | |
Զավակներ | Իգոր Ռյուրիկովիչ[2][3][4] | |
Ռյուրիկ (հին սլավոներեն` Рюрикъ, , Reric, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա - 879[1], Մեծ Նովգորոդ, Նովգորոդի Ռուսիա), համաձայն 12-րդ դարի «հին ռուսական տարեգրության»՝ վարյագ ծովագնաց, ով 982 թվականին զբաղեցրել է Ստարայա Լադոգան և Նովգորոդի շրջակայքում հիմնել Հոլմգարդ բնակավայրը։ Նրա գործը շարունակել է հին ռուսական պետականության հիմնադիր համարվող վարյագական ծագմամբ կիևյան իշխան Օլեգի գործը։ Ռյուրիկի օրոք Կիևյան Ռուսիայում հաստատվել է Ռյուրիկովիչների արքայատոհմի ժառանգական իշխանությունը (հարստությունը կոչվել է իր անունով)։
Ռյուրիկովիչները շարունակում են կառավարել ռուսական հողերում նաև հետագա հարյուրամյակներում՝ Մոսկվայի մեծ իշխանությունում և Ցարական Ռուսաստանում (մինչև 17-րդ դար)։ Ռյուրիկը մահանում է 879 թվականին Նովգորոդում և նրան հաջորդում է որդին՝ Իգոր Ռյուրիկովիչը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռյուրիկի կյանքի և գործունեության վերաբերյալ մեզ հասած տեղեկությունները բավականին սակավ են, անավարտ և ոչ լիարժեք։ Դրանք գլխավորապես բովանդակված են 12-րդ դարի սկզբին Նեստորի կողմից գրված «հին ռուսական տարեգորության» մեջ։ Մասնավորապես վերջինս հիշատակված է հետևյալ կերպ․
Ըստ միևնույն սկզբնաղբյուրի՝ Ռյուրիկն ուներ ռուսական ծագում, թեպետ իր աշխատությունում վարյագներ անվան տակ վերջինս շատ հաճախ հիշատակում էր դանիացիներին, շվեդներին, անգլերին և գոթլանդացիներին։ Ռյուրիկի մյուս եղբայրները Սպիտակ լճի շրջակայքում հիմնում են Բելոզերսկ բնակավայրը։ Սակայն Մինեուսին և Տրուվորին վիճակված չէր երկար ապրել ռուսական հողերում և քաղաքի հիմնադրումից կարճ ժամանակ անց նրանք մահանում են, իսկ Ռյուրիը շարունակում է ամրացնել իր վերահսկողության սահմանները։
Համաձայն Հիպատյան տարեգրության՝ 862-864 թվականների ընթացքում Ռյուրիկը Ստարայա Լադոգա բնակավայրը դարձնում է իր նստավայրը։ Հետագայում ոստանը տեղափոխվում է Նովգորոդ՝ նոր հիմնադրված բերդ։
Ռյուրիկը Կիևյան Ռուսիայում շարունակում է իշխանավարել մինչև իր մահը՝ 879 թվականը։ Ռյուրիկից հետո ժառանգական գիծը ընդհատվել է, քանի որ գահ է բարձրացել իշխանորդու՝ մանկահասակ Իգորի խնամակալ Օլեգ իշխանը։ Իգոր Ռյուրիկովիչից սկսած իշխանների իրավահաջորդությունը տեղի է ունենում ժառանգական կարգով։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ А. Э. Игорь Рюрикович (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1897. — Т. 8. — С. 61—62.
- ↑ Игорь Рюрикович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1894. — Т. XIIа. — С. 788—789.
- ↑ Игори (ռուս.) // Военная энциклопедия — СПб.: Иван Дмитриевич Сытин, 1913. — Т. 10. — С. 567—568.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռյուրիկ կատեգորիայում։ |