Միկոլա Գիլ
Միկոլա Գիլ բելառուս․՝ Мікола Гіль | |
---|---|
Ծննդյան անուն | բելառուս․՝ Мікалай Сымонавіч Гілевіч |
Ծնվել է | հունիսի 15, 1936 |
Ծննդավայր | Slabada, Hajnienski Sieĺsaviet, Lahojsk District, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 14, 2022 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Մինսկ, Բելառուս |
Գերեզման | Slabada |
Մասնագիտություն | թարգմանիչ, գրող, մանկագիր և լրագրող |
Լեզու | բելառուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Բելառուս |
Կրթություն | Բելառուսի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ (1959) |
Ժանրեր | մանկական գրականություն, կենսագրություն և lyric prose? |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Բելառուսիայի գրողների միություն |
Աշխատավայր | Q81749493?, Rodnaya pryroda?, Երիտասարդություն, Litaratura i mastactva? և Mastactva? |
Միկոլա Գիլ (իսկական անունը՝ Նիկոլայ Սեմյոնովիչ Գիլևիչ) (բելառուս․՝ Мікола Гіль (Мікалай Сямёнавіч Гілевіч, հունիսի 15, 1936, Slabada, Hajnienski Sieĺsaviet, Lahojsk District, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 14, 2022, Մինսկ, Բելառուս), բելառուս գրող և հրապարակախոս, լրագրող, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1975 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1936 թվականի հունիսի 15-ին Մինսկի մարզի Լոգոյսկի շրջանի Սլոբոդա գյուղում, գյուղացու ընտանիքում։
1959 թվականին ավարտել է Բելառուսի Վ․ Ի․ Լենինի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը։
Աշխատել է որպես մանկական հաղորդումների խմբագիր Մինսկի հեռուստաստուդիայում (1960-1961 թթ.), որպես «Літаратура і мастацтва» թերթի գրական աշխատակից, ապա բաժնի վարիչ (1961-1972 թթ.), պատասխանատու քարտուղար (1977-1982 թթ.), գլխավոր խմբագրի տեղակալ (1982-1990 թթ.), գլխավոր խմբագիր (1990-1997 թթ.)։ 1972 թվականին գլխավորել է «Հարազատ բնություն» տեղեկագրի խմբագրության բաժինը, 1972-1977 թվականներին եղել է «Маладосць» գրական ամսագրի հրապարակախոսական բաժնի աշխատակից։ 2004-2008 թվականներին եղել է «Мастацтва» ամսագրի գլխավոր խմբագիր։
Միկոլա Գիլի եղբայրն է Բելառուսական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ Նիլ Գիլևիչը, որդին՝ բելառուս գրող Միկոլա Վիչը (Նիկոլայ Նիկոլաևիչ Գիլևիչ)[1]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես լրագրող սկսել է տպագրվել 1957 թվականին։ Առաջին պատմվածքը հրատարակել է 1962 թվականին («Літаратура і мастацтва» թերթում)։ Հայտնի է որպես մանուկների համար նախատեսված արձակ ստեղծագործությունների հեղինակ։ Բելառուսերեն է թարգմանել լիտվացի գրող Վիտաուտաս Բուբնիսի «Ամառային երկնքի ներքո» (1982 թ.) վեպը, հունգարացի գրող Իշտվան Էրկենի «Сям’я Тотаў. Выстаўка ружаў» (Լ. Կավրուսի հետ համատեղ, 1985 թ.) ու շվեդ հեղինակ Պեր Լագերկվիստի «Кат. Карлік» (Գ. Շուպենկայի հետ համատեղ, 1986 թ.) գրքերը, Բելառուսի ռուսալեզու գրող Ավետլանա Ալեքսիևիչի «Зачараваныя смерцю» և «Чарнобыльская малітва» գրքերը։
Միկոլա Գիլի գրական մշակմամբ հրատարակվել են Ռուման Մաչուլսկու «Անմահության էջեր» (1972 թ.) և «Բարձր պարտքի մարդիկ» (1975 թ.) հուշերի գրքերը, ինչպես նաև Պյոտր Կլիմուկի «Зоры — побач» (1977 թ.) գիրքը։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձակ ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- բելառուս․՝ «Ранішнія сны : апавяданні» («Утренние сны : рассказы») (1973)
- բելառուս․՝ «Тацянін чэрвень : Аповесці» («Танин июнь : Повести») (1978)
- բելառուս․՝ «Пуд жыта : Апавяданні і аповесці» («Пуд ржи : Рассказы и повести») (1982)
- բելառուս․՝ «Тэлеграма з Кавалевіч : аповесці» («Телеграмма из Ковалевичей : повести») (1984)
- բելառուս․՝ «Камандзіроўка ў Вішанькі : апавяданні, аповесці» («Командировка в Вишенки : рассказы, повесть») (1987)
- բելառուս․՝ «Кім і Валерыя : Аповесці і апавяданні» («Ким и Валерия : Повести и рассказы») (1988)
- բելառուս․՝ «Бралася на дзень : Апавяданні» («Светало : Рассказы») (1993)
Արձակ ժողովածուներ մանուկների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- բելառուս․՝ «Самы галоўны чалавек : Апавяданні» («Самый главный человек : Рассказы») (1980)
Հեքիաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]- բելառուս․՝ «На лясной вуліцы : ці то казку, ці то быль напісаў Мікола Гіль» («На лесной улицы : то ли сказку, то ли быль написал Микола Гиль») (1975) (художник — М. Бельский)
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- բելառուս․՝ «Пасеянае — узыдзе» («Посеенное — взойдёт») (1985) (художник — В. Калинин)
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ռուս.՝ «Пётр Климук : фотоальбом» (текст — М. Гиль, 1981)
- բելառուս․՝ «Ёсць на зямлі крыніца... : Аповесць у апавяданнях пра лётчыка-касманаўта СССР, двойчы Героя Савецкага Саюза П. І. Клімука» («Есть на земле родник… : Повесть в рассказах про лётчика-космонавта СССР, дважды Героя Советского Союза П. И. Климука») (1983)
- ռուս.՝ «У времени в плену : страницы жизни Геннадия Карпенко» (2001)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мікола Гіль // Беларускія пісьменнікі (1917—1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. — Мн.: Мастацкая літаратура, 1994. — С. 141—142.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Савік, Л. С. Гілевіч Мікола / Л. С. Савік // Беларускія пісьменнікі : Біябібліяграфічны слоўнік : У 6 т. Т. 2. — Мінск : БелЭН імя П. Броўкі, 1993. — С. 205—208.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Микола Гиль на сайте Беларуская палічка
|
- Հունիսի 15 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Մարտի 14 մահեր
- 2022 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բելառուս գրողներ
- Բելառուս լրագրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Խորհրդային լրագրողներ
- Հրապարակախոսներ
- Բելառուս մանկագիրներ
- Բելառուսի պետական համալսարանի շրջանավարտներ
- Բելառուս թարգմանիչներ
- Բելառուս հրապարակախոսներ