Իշտվան Էրկեն
Իշտվան Էրկեն հունգ.՝ István Örkény | |
---|---|
Ծննդյան անուն | հունգ.՝ Örkény István György |
Ծնվել է | ապրիլի 5, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանվել է | հունիսի 24, 1979[1][2][3][…] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4] |
Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ և դեղագործ |
Լեզու | հունգարերեն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1934) |
Ժանրեր | Absurd Drama? |
Անդամակցություն | Գրականության թվային ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Angela F. Nagy? և Zsuzsa Radnóti? |
István Örkény Վիքիպահեստում |
Իշտվան Էրկեն (հունգ.՝ István Örkény, 5 ապրիլի, 1912, Բուդապեշտ – 24 հունիսի, 1979, Բուդապեշտ), հունգարացի արձակագիր և դրամատուրգ, հունգարական աբսուրդի թատրոնի հիմնադիրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշտվան Էրկենը ծնվել է 1912 թվականի ապրիլի 5-ին Բուդապեշտում։ Վաղ տարիքից հետաքրքրվել է գրականությամբ։ Սովորելով քիմիա և դեղագործություն՝ նա զբաղվել է գրական գործունեությամբ և 1930-ական թվականների վերջին սեփական միջոցներով հրատարակել է իր պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ծովի պարը» (հունգ.՝ Tengertánc)[5]։
Հունգարիայի՝ Գերմանիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմին միանալուց հետո Իշտվան Էրկենը զորակոչվել է բանակ, ուղարկվել Արևելյան ճակատում գտնվող աշխատանքային գումարտակ։ Դոնի մոտ նա գերի է ընկել խորհրդային զորքերի մոտ։ Ճամբարում անցկացրած տարիներին նա շարունակել է ստեղծագործել և 1948 թվականին հայրենիք վերադառնալիս իր հետ տարել է «Ճամբարների մարդիկ» սոցիոգրաֆիկական ուսումնասիրությունների ժողովածուն, տասնյակ պատմվածքներ ու «Վորոնեժ» պիեսը[5]։
1957 թվականին՝ Հունգարական հեղափոխության ճնշումից հետո, Իշտվան Էրկենի անունն ընդգրկվել է գրաքննադատության «Սև ցուցակում» ռադիոյով ու մամուլում իր ունեցած համարձակ ելույթների պատճառով։ Չունենալով իր երկերը տպագրելու հնարավորություն՝ Իշտվան Էրկենն աշխատել է բժշկական ու վիրակապական նյութերի գործարանում։ Տպագրության արգելքը շարունակվել է մինչև 1960-ական թվականների սկիզբը և ազատել նրան ոչ միայն արտաքին, այև ներքին քննադատից․ «Ես չէի մտածում խմբագրի, գրախոսի, հրատարակչի ու անգամ ընթերցողի մասին, ինձ զբաղեցնում էր միայն այն, թե ինչ եմ ես գրում»[5]։ Այդ շրջանում նա ստեղծել է նոր ժանր՝ րոպեական պատմվածքներ, որոնք հոգեբանական մանրապատումներ էին ժամանակակից կյանքից։
Իշտվան Էրկենի երկերի հրատարակության արգելքը հանվել է 1963 թվականին։ Տպագրվել են նրա պատմվածքների ժողովածուները, դրամաներտ և «Կատուներ-մկներ» (1963) ու «Տոտերի ընտանիքը» (1964) վիպակները։ Այդ վիպակների բեմադրությունները ներկայացվել են Եվրոպայի, Ամերիկայի, Ճապոնիայի ու Ավստրալիայի բեմերում ու համաշխարհային ճանաչում բերել հեղինակին[6]։ 1970-ական թվականներին ԽՍՀՄ-ում մեծ ժողովրդականություն են վայելել Էրկենի այդ երկու պիեսները և հատկապես «Տոտ ընտանիքը», որ Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնում ներկայացվել է «Տոոտը, մյուսները և մայորը» խորագրով[6]։ 1978 թվականին ԽՍՀՄ-ում անցկացվել է փառատոն՝ նվիրված «Կատուներ-մկներ» տրագիկոմեդիայի բեմադրություններին[7]։
Իշտվան Էրկենը մահացել է 1979 թվականի հունիսի 24-ին Բուդապեշտում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշտվան Էրկենի առաջին կինը եղել է Ֆլորա Գյոնցին, ում հետ նա ամուսնացել է 1937 թվականի հունիսի 23-ին Բուդապեշտում[8]։ Բաժանվել են 1941 թվականին[9]։ 1947-1959 թվականներին Իշտվան Էրկենն ամուսնացած է եղել Անգելա Ֆ․ Նադի հետ, ով խոհարարական գրքերի հեղինակ էր։ Իշտվան Էրկենի երրորդ կինը՝ Ժուժա Ռադնոտին, ում հետ նա ամուսնացել է 1965 թվականին, եղել է թատերագետ, քննադատ, հունգարական դրամատուրգիային նվիրված բազմաթիվ գրքերի ու մենագրությունների հեղինակ, մի քանի տասնամյակ ղեկավարել է Բուդապեշտի «Վիգ» կոմեդիայի թատրոնի գրական բաժինը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվաքների ժողովածուներ
- «Ծովի պարը» (Tengertánc, 1941)
- «Երուսաղեմի թագուհին»
- «Նորապսակները կպչուկի վրա»
Վիպակներ
- «Կատուներ-մկներ» (Macskajáték, 1963)
- «Վարդերի ցուցահանդես»
- «Տոտ ընտանիքը» (կամ «Տոտերի ընտանիքը», Tóték, 1964)
Պիեսներ
- «Վորոնեժ» (Voronyezs, 1948)
- «Բանալիներ որոնողները»
- «Սցենար»
- «Տոտ ընտանիքը» (Tóték, 1967)
- «Կատուներ-մկներ» (Macskajáték, 1969)
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1969 – «Տոտ ընտանիքը», ռոժիսոր՝ Զոլտան Ֆաբրի (Հունգարիա)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 «Иштван Эркень». Драматурги. МХТ им. Чехова (официальный сайт). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 6,0 6,1 Воронкина Т. (5 апреля 2012). «К столетию со дня рождения Иштвана Эркеня». «Частный корреспондент». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ ««Кошки-мышки»». Спектакли. МХТ им. Чехова (официальный сайт). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Bp. V. ker. állami házassági akv. 476/1937. folyószám.
- ↑ Budapesti kir. tszék 1P.39.342/4-1941 sz végítélete.
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Örkény, István. One Minute Stories, selected and translated by Judith Sollosy. Budapest: Corvina, 1995. ISBN 963-13-4783-4.
- И. Эркень Избранное / В переводе Т. Воронкиной. — М.: Художественная литература, 1981. — 352 с. — 50 000 экз.
- И. Эркень Путь к гротеску / В переводе Т. Воронкиной. — М.: Известия, 1984. — 192 с. — 50 000 экз.
- И. Эркень Повести. Рассказы. Рассказы-минутки. — М.: Радуга, 2000. — 320 с. — 3000 экз. — ISBN 5-05-004965-2
- И. Эркень Народ лагерей. — М.: Хроникер, 2006. — 224 с. — 2000 экз. — ISBN 5-901238-33-8
- И. Эркень Рассказы-минутки / В переводе Т. Воронкиной. — М.: Вагриус, 2008. — 416 с. — 2000 экз. — ISBN 978-5-9697-0657-6
- И. Эркень Семья Тотов. Кошки-мышки / В переводе Т. Воронкиной. — М., 2012. — 232 с. — 3000 экз. — ISBN 978-5-904561-75-8
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Марковец Н. «Быть бунтарём или Сизифом?» Иштван Эркень – 100 // Литературная газета. —М., 18 апреля 2012. — № 16 (6366).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշտվան Էրկեն» հոդվածին։ |
|