Դայանա Տեր-Հովհաննիսյան
Դայանա Տեր-Հովհաննիսյան անգլ.՝ Diana Der Hovanessian | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 21, 1934 |
Ծննդավայր | Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Վախճանվել է | մարտի 1, 2018[1] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Բոստոնի համալսարան և Boston University College of Arts and Sciences? |
Ժանրեր | պոեզիա |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան, Բոստոնի համալսարան, Բարդ Քոլեջ և Կոլումբիայի համալսարան |
Պարգևներ | |
![]() | |
Կայք | dianaderhovanessian.com |
Դայանա Տեր-Հովհաննիսյան Վիքիքաղվածքում |
Դայանա Տեր-Հովհաննիսյան (անգլ.՝ Diana Der-Hovanessian, մայիսի 21, 1934, Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտի 1, 2018[1], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկահայ բանաստեղծուհի, թարգմանչուհի, լրագրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Բոստոնի և Հարվարդի համալսարաններում։ Դասավանդել է Բոստոնի ուսումնական հաստատություններում։ Որպես լրագրող աշխատել է ամերիկյան թերթերում։ Լույս է ընծայել բանաստեղծությունների ժողովածուներ՝ «Ինչպես ընտրես քո անցյալը» (1978), «Ժամանակի մասին» (1987), «Հացի երգը, աղի երգը» (1990)։ Եղել է Նոր Անգլիայի բանաստեղծների միության նախագահը։
Առաջին թարգմանությունները կատարել է հոր՝ հասարակական գործիչ, գրող Հովհաննես Դատունու հետ։ Անգլերեն է թարգմանել Դանիել Վարուժանի, Եղիշե Չարենցի, Գևորգ Էմինի, Նահապետ Քուչակի, Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից։ Հիմնել է Դանիել Վարուժանի անվան մրցանակ։ 1985 թվականին Երևանում Գևորգ Էմինի և Վահագն Դավթյանի թարգմանությամբ լույս է տեսել նրա «Սև աչքեր` կանաչ աչքերի խորքում» բանաստեղծությունների գիրքը, 1996 թվականին՝ «Ծաղիկների հովիտ»-ը[2][3]։ 1994 թվականին և 1999 թվականին դասախոսություններ է կարդացել Երևանի պետական համալսարանում[4][5][6][7]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վերադարձի օր, Երևան, 2002։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԳՄ Հ. Թումանյանի անվան մրցանակ, 1991 թ.
- «Փեն քլաբ» մրցանակ
- «Ամերիկյան պոեզիայի ընկերության» մրցանակ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
- Մեսրոպ Մաշտոց թարգմանչաց մրցանակ, 2003 թ.
- Հայաստանի ազգային գրադարանի մրցանակ
- PEN-Նոր Անգլիա GOLDEN PEN մրցանակ
- Արվեստի ազգային երախտավոր մրցանակ
- Սուրբ Սահակ մեդալ
- Պետերսոնի մրցանակ
- Միջազգային պոեզիայի ֆորումի հրատարակման մրցանակ
- QRL Colladay հրատարակչական մրցակ
- Ամերիկյան գիտնականների և Prairie Schooner-ի մրցանակ
- PEN/ Կոլումբիա թարգմանչական մրցանակ
- Կոլումբիայի համալսարանի հայկական կենտրոնի Անահիտ մրցանակ
- Բարսելոնայի խաղաղության մրցանակ
- Armand Erpf թարգմանչական մրցանակ
- Բոստոնի համալսարանի հարգարժան շրջանավարտների մրցանակ
- Մերի Քերոլայն Դևիսի գրական ընկերության ամերիկյան բանաստեղծների մրցանակ
- Նոր Անգլիայի գրական ակումբի Gretchen Warren մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://mirrorspectator.com/2018/03/02/poet-diana-der-hovanessian-passed-away/
- ↑ Kherdian David, Agabian Nancy (2007-10)։ Forgotten bread: first-generation Armenian American writers (անգլերեն)։ Heyday Books
- ↑ Bouvard Marguerite Guzman (1985)։ Landscape and Exile (անգլերեն)։ Rowan Tree Press։ ISBN 9780937672167
- ↑ Դայանա Տեր-Հովհաննիսյանի կենսագրությունը avproduction կայքում
- ↑ ԴԱՅԱՆԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | ՀՈՐԸԴ ԱՐԵ
- ↑ Sputnik։ «Դիանա Տեր-Հովհաննիսյանի ուրվականը․ կյանքից հեռացել է ամերիկահայ բանաստեղծուհին»։ armeniasputnik.am (հայերեն)։ Վերցված է 2018-03-05
- ↑ Hairenik (2018-03-02)։ «Diana Der Hovanessian: Dispensing Grace»։ The Armenian Weekly (en-US)։ Վերցված է 2018-03-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքը
- Diana Der Hovanessian: ‘I Write Almost Every Day’
- Shifting the Sun by Diana Der-Hovanessian Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Interview with Diana Der-Hovanessian
|
- Մայիսի 21 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մարտի 1 մահեր
- 2018 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Բոստոնի համալսարանի շրջանավարտներ
- ԵՊՀ դասախոսներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկահայ բանաստեղծներ
- Ամերիկահայ թարգմանիչներ
- Ամերիկահայ լրագրողներ
- Հայ բանաստեղծուհիներ
- 20-րդ դարի հայ կին գրողներ
- Հայ ուսուցիչներ