Աշոտ Մելիք-Շահնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Մելիք-Շահնազարյան
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր հոկտեմբերի 2, 1931(1931-10-02)
Ծննդավայր Թիֆլիս, ԽՍՀՄ
Վախճանի օր հունվարի 18, 2004(2004-01-18) (72 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, Հայաստան կամ Երևան, Հայաստան
Դինաստիա Մելիք-Շահնազարյաններ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ, Flag of Armenia.svg Հայաստան և Flag of Armenia.svg Հայկական ԽՍՀ
Հայր Զարեհ Մելիք-Շահնազարյանց

Աշոտ Զարեհի Մելիք-Շահնազարյան (հոկտեմբերի 2, 1931(1931-10-02), Թիֆլիս, ԽՍՀՄ - հունվարի 18, 2004(2004-01-18), Երևան, Հայաստան և Երևան, Հայաստան), հայ դիվանագետ, գրող։ ԽՍՀՄ (1989), ՀՀ (1997) արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Մելիք-Շահնազարյանը ծնվել է 1931 թվականին Թբիլիսիում: 1956 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, 1971 թվականին՝ Բարձրագույն դիվանագիտական դպրոցը, 1981 թվականին՝ դիվանագիտական ղեկավար աշխատողների բարձրագույն դասընթացը։ 1960-1992 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական ապարատում, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի տարբեր երկրների ԽՍՀՄ դեսպանատներում։ 1992-1998 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, Ժնևում ՄԱԿ-ի եվրոպական բաժանմունքում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, միջազգային կազմակերպությունների վարչության պետ, 1998-2000 թվականներին՝ հատուկ հանձնարարություններով դեսպան, 2000 թվականից, միաժամանակ՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում և Կուբայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[1]։ 1997 թվականին եղել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի» առաջին նախագահը[2]։ Մելիք-Շահնազարյանի ղեկավարությամբ Երևանում անցկացվել են Համահայկական առաջին (1999) և երկրորդ (2001) խաղերը։ Մելիք-Շահնազարյանը գործուն մասնակցություն է ունեցել ԼՂՀ ԱԳՆ ստեղծման և կազմավորման աշխատանքներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացներին։

Մելիք-Շահնազարյանը եղել է նախկին ԽՍՀՄ-ի ժամանակակից հնգամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, Մոսկվայում XXII Օլիմպիական խաղերի մամլո կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, սուսերամարտի միջազգային կարգի մրցավար, սուսերամարտի ազգային ֆեդերացիայի նախագահ:

«Արտաշատցի օլիմպիականը» պատմավեպի հեղինակն է[3]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտաշատցի օլիմպիականը, Երևան, 1984, 224 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png