Զարեհ Մելիք-Շահնազարյանց
| Զարեհ Մելիք-Շահնազարյան | |
| Ծննդյան օր | 1903 |
|---|---|
| Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Վախճանի օր | 1992 |
| Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
| Դինաստիա | Մելիք-Շահնազարյաններ |
| Հայր | Սամսոն Մելիք-Շահնազարյանց |
| Զավակներ | Աշոտ Մելիք-Շախնազարյան |
Զարեհ Սամսոնի Մելիք-Շահնազարյանց (1903, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1992, Երևան, Հայաստան), հայ վրիժառու, քաղաքական գործիչ, Նեմեսիս գործողության մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարեհ Մելիք-Շահնազարյանցը ծնվել է Շուշիում, երկաթուղային ինժեներ, կապիտան Սամսոն Մելիք-Շահնազարյանցի ընտանիքում[1]։ Սերվում է Մելիք-Շահնազարյանների մելիքական տոհմից[2]։ 1920-ական թվականներին Արցախի ժամանակավոր կառավարության բանակում ծառայության է անցել, մարտական պարգևները հանձնել են անձամբ գեներալ Դրոն ու սպարապետ Գարեգին Նժդեհը։ 1990-ականներին մասնակցել է Արցախյան շարժմանը։
Նեմեսիս գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1922 թվականի հուլիսի 25-ին Նեմեսիս գործողության շրջանակներում Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանում են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշային, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում։ Այդ գործողությանը մասնակցում են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը։
Մահացել է 1992 թվականին, Հուղարկավորությանը ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ։
Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պապը՝ Հովսեփ Մելիք-Շահնազարյանց[1].
- հայրը՝ Սամսոն Մելիք-Շահնազարյանց - երկաթուղային ինժեներ, կապիտան[1].
- հորեղբայրը՝ Միքայել Մելիք-Շահնազարյանց - գնդապետ[1].
- որդին՝ Աշոտ Մելիք-Շահնազարյան - դիվանագետ[3].
- թոռը՝ Արսեն Մելիք-Շահնազարյան - լրագրող, միջազգայնագետ։