Ստեփան Ծաղիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Ծաղիկյան
Դիմանկար
Ծնվել է1886 թվական
ԾննդավայրՕսմանյան կայսրություն, Էրզրումի նահանգի Խոտորջուրի գավառակի Մոխրակույտ Վերին գյուղ
Մահացել էանհայտ
Մահվան վայրԱլթայի երկրամաս
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն, ԽՍՀՄ
ԿուսակցությունՀՅԴ

Ստեփան Ծաղիկյան (1886-193?), Նեմեսիս գործողության շրջանակում Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալի մահապատժի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Ծաղիկյանը ծնվել է 1886 թվականին Խոտորջուրի Մոխրկուտ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Տրապիզոնում։ 1908 թվականին մտել է Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը։ 1914 թվականին, որպես կամավորական առաջին ջոկատի մարտիկ, Սեպուհիի վաշտում, մասնակցել է Թուրքիայի դեմ մղվող ռազմական գործողություններին։ Կազմակերպել է խոտորջուրցիներին տեղահանողների և կոտորողների մահապատիժը։ 1918-1920 թվականներին ծառայել է Հայաստանի առաջին հանրապետության բանակում։ 1922 թվականի հուլիսի 21-ին ժամը 22:00-ի մոտ Թիֆլիսում Ստեփան Ծաղիկյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշային, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում[1]։ Հետագայում՝ Ստալինյան բռնաճնշումների տարիներին` 1936 կամ 1937 թվականին Արտաշես Գևորգյանի կրտսեր եղբոր` Թորգոմ Գևորգյանի (Ազվին) մատնությամբ Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցների կողմից ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղ և կնքել է իր մահկանացուն։ Մահվան տարեթիվը անհայտ է[2]։

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Ծաղիկյանի անունը փորագրված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միքայել Այվազյան, Ովքեր են սպանել Ջեմալ փաշային, Երևան, 2015, 116 էջ, 2-րդ լրացված հրտ., Երևան, 2016, 136 էջ։
  • Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005, էջ 527։
  • Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 173։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cleveland, William: A History of the Modern Middle East. Boulder: Westview Press, 2004. «World War I and the End of the Ottoman Order», 146—167. (անգլ.)
  2. http://www.oukhtararati.com/grqer/6_05_4.php(չաշխատող հղում)
  3. «Մայրաքաղաքում բացվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.