Ավետ Ադոնց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ավետ Ռոբերտի Ադոնց
Ծնվել է1963 դեկտեմբերի 27
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
ԱշխատանքԻսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Ավետ Ռոբերտի Ադոնց (1963, դեկտեմբերի 27, Կիև, Ուկրաինական ԽՍՀ), հայ դիվանագետ, Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (2014-2019)։ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (2019):

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 թ. - ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում որպես տնտեսագետ։
  • 1985-1986 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
  • 1987-1991 թթ. աշխատել է ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ապա գիտական խմբի ղեկավար։
  • 1991 թ. - ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարության գլխավոր մասնագետ, ապա նախարարի օգնական։
  • 1993 թ. անցել է դիվանագիտական դասընթացներ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում։

Դիվանագիտական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992-1994 թթ. աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնի երկրորդ քարտուղար։
  • 1994-1996 թթ. - Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։
  • 1996-1998 թթ. - աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում որպես միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի վարիչ։
  • 1998-2001 թթ. - Եվրամիությունում ՀՀ առաքելության խորհրդական, ապա արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար։
  • 2002-2007 թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ։
  • 2009 թ. մայիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]:
  • 2009 թ. մայիսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)[2]:
  • 2009 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Նիդեռլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրյուսել)[3]:
  • 2010 թ. փետրվարի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրյուսել)[4]:
  • 2011 թ. փետրվարի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Նիդեռլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[5]:
  • 2014 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Բելգիայի Թագավորությունում և, համատեղության կարգով, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից[6]:
  • 2014 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)[7]:
  • 2019 թվականի հունվարի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հետ է կանչվել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[8]:
  • 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ[9]:

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
  • 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[10]:

Դիվանագիտական աստիճանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Նախորդող
-
ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ավետ Ադոնց

2002 - 7 հունիսի 2007
Հաջորդող
Գագիկ Ղալաչյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Ավետ Ադոնց

7 հունիսի 2007 - 26 մայիսի 2009
Հաջորդող
Նաիրա Զոհրաբյան
Նախորդող
Վիգեն Չիտեչյան
Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ավետ Ադոնց

26 մայիսի 2009 - 5 օգոստոսի 2014
Հաջորդող
Թաթուլ Մարգարյան
Նախորդող
Վիգեն Չիտեչյան
Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար
Ավետ Ադոնց

27 մայիսի 2009 - 5 օգոստոսի 2014
Հաջորդող
Թաթուլ Մարգարյան
Նախորդող
Վիգեն Չիտեչյան
Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ավետ Ադոնց

7 նոյեմբերի 2009 - 8 փետրվարի 2011
Հաջորդող
Ձյունիկ Աղաջանյան
Նախորդող
Վիգեն Չիտեչյան
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ավետ Ադոնց

20 փետրվարի 2010 - 5 օգոստոսի 2014
Հաջորդող
Թաթուլ Մարգարյան
Նախորդող
Խորեն Տերտերյան (ժ/հ)
Իսպանիայի թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ավետ Ադոնց

5 օգոստոսի 2014 - 11 հունվարի 2019
Հաջորդող
ներկայումս պաշտոնովարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Ադոնցին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  2. Ա. Ադոնցին Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար նշանակելու մասին
  3. Ա. Ադոնցին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  4. Ա. Ադոնցին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին
  5. Ա. Ադոնցին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
  6. Ա. ԱԴՈՆՑԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. Ա. ԱԴՈՆՑԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  8. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2019-02-01 
  9. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am։ Վերցված է 2019-02-01 
  10. ԱԴՈՆՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ