Գրիգոր Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Յուրիի Հովհաննիսյան
Grigor Harutyunyan.jpg
Ծնվել էհունվարի 26, 1971 (48 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան, Հայկազեան Համալսարան և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց
Մասնագիտությունդիվանագետ
արևելագետ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի դեսպան ԱՄՆ-ում
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Գրիգոր Յուրիի Հովհաննիսյան (1971, հունվարի 26, Երևան), դիվանագետ: ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (2016 - 2018 թթ.)։ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (2018 թ., դեկտեմբերի 28)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2001 թվականներին սովորել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչեր ինստիտուտի Իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ 1992-1993 թվականներին միջազգային հարաբերությունների գծով մասնագիտացել է Բեյրութի Հայկազյան համալսարանում: 1987-1992 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում[2]:

Դիվանագիտական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994-1996 թթ. - ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի Գրասենյակ, Երևան. «Շելթր» Ծրագրի համակարգող[3]:
  • 1996-1998 թթ. - ՄԱԿ Հատուկ առաքելություն, Աֆրիկյան Մեծ Լճերի տարածաշրջանում՝ Ռուանդա, Զաիր, Բուրունդի, Ուգանդա, Թանզանիա, ԿԱՀ, Քենիա, Հատուկ համակարգողի խորհրդական ծրագրերի և հանրային կապերի գծով։
  • 1998-2000 թթ. - Կինշասայի և Բրազավիլի գրասենյակների ղեկավար . ՄԱԿ -ի Քարտուղարության համակարգող գրասենյակ, Կոնգոյի Դեմոկրատական և Կոնգոյի Հանրապետություններ։
  • 2001-2003 թթ. - Խմբի Ղեկավար, Արտակարգ Իրավիճակների պլանավորման կոորդինատոր. UNSCO - Մերձավոր Արևելքի Խաղաղության գործընթացում ՄԱԿ Հատուկ համակարգողի գրասենյակ Երուսաղեմ` Իսրայել, Պաղեստինյան Ինքնավարություն, Սիրիա, Լիբանան, Հորդանան:
  • 2002-2003 թթ. - Պաղեստինյան Ինքնավարությունում ՄԱԿ քարտուղարության համակարգող, Արևմտյան Ափ և Գազայի հատված:
  • 2004 թ. - Գլխավոր խորհրդական, UNAMI-Իրաքում ՄԱԿ-ի առաքելություն,Հորդանան-Կատար
  • 2005-2008 թթ. - դասավանդել է ԵՊՀ Արաբագիրության ամբիոնում (Մերձավոր Արևելքի քաղաքական և տնտեսական համակարգեր)
  • 2006 թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին եղել է Լիբանանում ՄԱԿ-ի արտակարգ առաքելության Սայդայի տարածաշրջանի համակարգող, :
  • 2006-2009 թթ. - «Շուշիի Վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն։
  • 2009-2013 թվականներին եղել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։
  • 2013 թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[4]:
  • 2014 թ. մայիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[5]:
  • 2014 թ. հունիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[6]:
  • 2014 թ. հունիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[7]:
  • 2014 թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[8]:
  • 2016 թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[9]:
  • 2016 թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[10][11][12]:
  • 2018 թվականի հոկտեմբերի 24-ին հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[13]:
  • 2018 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ[1]:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 2 դուստր։

Նախորդող
Թաթուլ Մարգարյան
Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Գրիգոր Հովհաննիսյան

26 դեկտեմբերի 2013 թ. - 12 հունվարի 2016 թ.
Հաջորդող
Արա Այվազյան
Նախորդող
Տիգրան Սարգսյան
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Գրիգոր Հովհաննիսյան

12 հունվարի 2016 թ. - 24 հոկտեմբերի 2018 թ.
Հաջորդող
Վարուժան Ներսեսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում |ԳՐԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ www.e-gov.am։ Վերցված է 2018-12-30 
  2. Գրիգոր Հովհաննիսյան
  3. Գրիգոր Հովհաննիսյան
  4. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿՈՒԲԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԳՎԱՏԵՄԱԼԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՊԱՆԱՄԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  8. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿՈՍՏԱ ՌԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  9. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ, ԿՈՒԲԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԿՈՍՏԱ ՌԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԳՎԱՏԵՄԱԼԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՊԱՆԱՄԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  10. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  11. «Grigor Hovhannesyan appointed Armenia’s Ambassador to US»։ Asbarez։ Վերցված է հունվարի 12, 2016 
  12. «Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան»։ Արմենպրես։ Վերցված է հունվարի 12, 2016 
  13. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2018-10-26 
  14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]