Փայլակ Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փայլակ Հայրապետյան
Ծննդավայր Ծովազարդ, Գեղարքունիքի մարզ
Ազգություն հայ
Աշխատանք գործարար

Փայլակ Հայրապետյան՝ հայ գործարար։ Ծնվել է Սևանի ափին գտնվող Ծովազարդ գյուղում մեծ ընտանիքում։

Հայրապետյան եղբայրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փայակ Հայրապետյանը 7 եղբայրներից մեկն է, ում պատկանում է Երևանի գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աէրացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը, «BMW» խանութների ցանցը, «Nokia» հեռախոսների հայաստանյան ֆիրման և այլն։ Նրա եղբայր Միշա Հայրապետյանը հանդիսացել է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի խնամին[1]։

Եղբայրներից մի մասը կրել են իրենց պապի ազգանունը՝ Քալանթարյան։

Գործարքը Աշոտ Սուքիասյանի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փայլակ Հայրապետյանը 2011 թվականին գրավադրել է իր ընկերությունները Ամերիաբանկ ՓԲԸ-ում՝ ստացած 10 700 000 ԱՄՆ դոլարը տրամադրելով գործարար Աշոտ Սուքիասյանին Աֆրիկայում ադամանդի գործ հիմնելու նպատակով[2]։ Չկատարելով վարկային պարտավորությունները Աշոտ Սուքիասյանը նախընտրել է փախչել՝ կանգնեցնելով Փայլակ Հայրապետյանին սնանկության եզրին։ «Հետք» վերլուծականի անցկացրած հետաքննության արդյունքում հրապարակվել է, որ Կիպրոսում գրանցված Աշոտ Սուքիասյանի ընկերությունը ունի ևս երկու բաժնետեր, որոնց անուններն են ըստ հրապարակված փաստաթղթի Տիգրան Սարգսյան ու Սամվել Կճոյան, ովքեր ըստ լրատվականի հանդիսանում են այն օրերին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգյսանը ու Արատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը։ Երկուսն էլ հերքել են իրենց մասնակցությունը գործարքին։ Նույնը հաստատել է նաև Աշոտ Սուքիասյանը, ով 2014 թվականի հունիսի 18-ին ՀՀ գլխավոր դատախազի անունով իր նամակում հայտարարել է, որ որպես «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության հիմնադիր բաժնեմասեր է գրել Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով՝ «առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության»՝ դա անելով նրա համար, որպեսզի իր բիզնեսը զերծ պահի «տարբեր ոտնձգություններից»[3]։

Հարուցված քրեական գործի շրջանակներում Տիգրան Սարգսյանը ու Նավասարդ Կճոյանը չեն ներգրավվել ոչ որպես մեղադրյալ, ոչ որպես վկա։ Իր հերթին Տիգրան Սարգսյանը դիմել է ՀՀ Գլխավոր Դատախազությունը պահանջելով ճշտել, թե ով է իր անունից ստորագրել ու իրեն ընդգրկել կազմակերպության սեփականատերերի ցուցակում[4]։ Տվյալ մեղադրանքով Աշոտ Սուքիասյանը կալանավորվել է։

Հովհաննես Մանուկյանի սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Չորրորդ Իշխանություն թերթը հրապարակել է քաղաքացի Ղազար Մանուկյանի նամակը, որում վերջինս մեղադրում է Փայլակ Հայրապետյանին իր որդի՝ Հովհաննես Մանուկյանին սպանելու մեջ։ Ըստ հրապարակված նամակի՝ Փայլակ Հայրապետյանը իր տանն առաջինն է կրակել Հովհաննես Մանուկյանի վրա, ինչից հետո իր գործը շարունակել են իր որդի Հայրապետ Հայրապետյանը, Գագիկ Քալանթարյանը ու Արթուր Եգորյանը։ Թիրախ դարձած Հովհաննես Մանուկյանը փորձել է փախչել, սակայն վայր է ընկել Փայլակ Հայրապետյանի տանից 40 մետր հեռավորության վրա։ Վիրավոր երիտասարդին Հայրապետ Հայրապետյանը ու Արթուր Եգորյանը իրենց մեքենայով տեղափոխում են Օրբելի փողոց, որտեղ անօգնական թողել են ու հեռացել։ Ստացված 4 հրազենային կրակոցներին վերջինս մահանում է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]