Հրանտ Բագրատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Բագրատյան
Hrant Bagratyan 1.jpg
Դրոշ
ՀՀ Վարչապետ
1993 թվականի փետրվարի 12 - 1996 թվական
Նախորդող Խոսրով Հարությունյան
Հաջորդող Արմեն Սարգսյան
 
Քաղաքացիություն՝ Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg ԽՍՀՄ
Կուսակցություն՝ Հայոց Համազգային Շարժում
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր հոկտեմբերի 18, 1958({{padleft:1958|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:18|2|0}})[1] (59 տարեկան)
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ[1]

Հրանտ Արարատի Բագրատյան (հոկտեմբերի 18, 1958({{padleft:1958|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:18|2|0}})[1], Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ վարչապետ՝ 1993-ից 1996 թվականներին։ ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր, հայ տնտեսագետ, տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր, Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս, 1995 թվականին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա մարդ, 1998 թվականին ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից ճանաչվել է հազարամյակի մարդ, 2005 թվականին «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կողմից շնորհվել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի պատվավոր դոկտորի» կոչում, 2006 թվականին ՀՀ լրագրողների կողմից ճանաչվել է «ՀՀ անկախության ձեռքբերման և կայացման գործում ամենամեծ ներդրումն ունեցող տնտեսական գործիչ», «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ հիմնադիր անդամ։ Համաշխարհային բանկը ճանաչել է իր ձեռնարկած շուկայական տրանսֆորմացիոն բարեփոխումները լավագույնը հետխորհրդային տարածքում։[2]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում,
  • 1981-1982 թթ. աշխատել է «Քիմռեակտիվ» ՀՄ տնօրենի տեղակալ։
  • 1986-1990 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, բաժնի վարիչ։
  • 1990-1993 թվականներին՝ ՀՀ կառավարության նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի նախարար,
  • 1991 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր՝ ՀՀ կառավարության նախագահի պաշտոնակատար,
  • 1993-1995 թվականներին՝ ՀՀ վարչապետ,
  • 1995 թվականի հուլիսին Հայաստանի Սահմանադրության ընդունումից հետո վերանշանակվել է ՀՀ վարչապետ, պաշտոնավարել է մինչև 1996 թվականը,
  • 1996-1997 թվականներին՝ Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ) խորհրդական,
  • 1998-2006 թվականներին՝ Երևանի կոնյակի գործարանում փոխնախագահ և մարդկային ռեսուրսների և խաղողի գնումների գծով տնօրեն,
  • 1998 թվականից «Ազատություն» կուսակցության առաջնորդ
  • 2007-2010 թվականներին՝ Կիև, Ուկրաինայի Ազգային բանկ, Բանկային գործի համալսարան, Պրոֆեսոր։ Համարվում է շուկայական տնտեսությանն անցնելու հայկական բարեփոխումների հայրը։ Համաշխարհային Բանկի գնահատմամբ XX դարի 90-ական թվականների առաջին կեսին նրա առաջնորդությամբ իրականացված առաջին սերնդի տնտեսական բարեփոխումները լավագույնն են ոչ միայն ԱՊՀ-ում, այլ նաև նախկին ԽՍՀՄ տարածքում (ներառյալ բալթյան հանրապետությունները)։
  • 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Общество и государство. Перевод с армянского В Аветисяна М.:Изограф, 2000.- 320 с.
  • Հայաստանը դարերի սահմանագծին/ Հ. Բագրատյան; Խմբ.՝ Ա. Մարտիրոսյան։ Երևան.,: Նաիրի, 2003: 240 էջ
  • Мегаэкономика и глобальные экономические проблемы: Учебно-методическое пособие. - Ер.: Издательство РАУ, 2013 - 252 с.
  • Megaeconomics and global macroeconomic problems /Hrant Bagratyan, Iryna Kravchenko. - K.: UB NBU, 2013. - 247 p.
  • Земельная реформа: вопросы теории и практики. - Ер.: Наири. 2003 - 476 стр.
  • Введение в мегаэкономику: теория, методология, практика: монография/ Грант Багратян, Ирина Кравченко. - К.: УБД, НБУ, 2012. - 158 с.

Մեգաէկոնոմիկայի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Բագրատյանը 61 գիտական հոդվածների և 9 մենագրությունների հեղինակ է։[3] Նա հանդիսանում է իր պնդմամբ երրորդ տնտեսագիտության՝ մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադիրը, ինչը համարում է իր ամենամեծ գիտական նվաճումը[2]։ Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման արդյունքում ստեղծվել է միասնական համաշխարհային շուկա, երբ 154 երկրներ ունեն նույն ցածր մաքսատուրքերը և հարկային դրույքները և տալիս են համաշխարհային ՀՆԱ-ի 97%-ը։ Մինչդեռ քեյնսականության հիմքում ընկած էր ոչ թե համաշխարհային, այլ միասնական ազգային շուկան։ Ըստ այդմ, նա պնդում է, որ միկրոէկոնոմիկայից և մակրոէկոնոմիկայից բացի կա նաև մեգաէկոնոմիկա, որտեղ պետության նպատակները փոխվում են։

Կոչումներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 թվականին շնորհվել է տնտեսական գիտությունների թեկնածուի կոչում,
  • 1995 թվականին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա մարդ,
  • 1997 թվականին Արժույթի միջազգային ֆոնդի կողմից շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում,
  • 1998 թվականին ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից ճանաչվել է հազարամյակի մարդ,
  • 2005 թվականին ՌԴ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է տնտեսական գիտությունների դոկտորի կոչում,
  • 2005 թվականին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է տնտեսական գիտությունների դոկտորի կոչում,
  • 2010 թվականին Ուկրաինայի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է տնտեսական գիտությունների դոկտորի կոչում։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Հայաստանի կառավարությունում կարիերայի սկիզբը Հրանտ Բագրատյանը աշխատել է Պարոնյանի անվան թատրոնի նվագախմբում՝ նվագելով բլյուզ ակուստիկ կիթառ։ Չունենալով հանդերձ երաժշտական կրթություն, Հրանտ Բագրատյանն ունի հեղինակած շուրջ 15 գործեր և մտադիր է ալբոմ թողարկել[2]։ Նրա համոզմամբ, մարդու կյանքը բավական է գոնե երկու գործում պրոֆեսիոնալ լինելու համար։

Հոբբիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Բագրատյանը հավաքում է ալկոհոլային խմիչքներ։ Ըստ նրա, ժամանակին ուներ շուրջ 5000 փոքր շիշ, որոնց մեծամասնությունը, սակայն, նվիրել է և հիմա մնացել են ընդամենը 300-ը։ Սիրում է բիլիարդ և շախմատ։ Հրանտ Բագրատյանը նաև լողորդ է մեծ տարածությունների վրա՝ սթայեր[2]։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (կառավարության նախագահի առաջին տեղակալ)
Հրանտ Բագրատյան

22 նոյեմբերի 1991—12 փետրվարի 1993
Հաջորդող
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
Հրանտ Բագրատյան

05 դեկտեմբերի 1991—12 փետրվարի 1993
Հաջորդող
Արմեն Եղիազարյան
Նախորդող
Խոսրով Հարությունյան
ՀՀ Վարչապետ
Հրանտ Բագրատյան

12 փետրվարի 1993—1996
Հաջորդող
Արմեն Սարգսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]