Jump to content

Ամերիաբանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիաբանկ ՓԲԸ
Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ
ՏեսակՓԲԸ
Հիմնադրված է1910 թվական
ՎայրԵրևան, Հայաստան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏնօրենԱրտակ Հանեսյան
Գլխավոր անձինքԱնդրեյ Մկրտչյան
Ռուբեն Վարդանյան
Ռոբերտ ֆոն Ռեկովսկի
Պիեռ Գյուրջյան
Լինդսի Ֆորբս
Ֆիլիպ Լինչ
ԱրդյունաբերությունՖինանսներ
Ընդհանուր ակտիվներ 968,081,217 հազար դրամ (2019թ)
Հասույթ 12,431,575 հազար դրամ (2019թ)
Զուտ շահույթ 12,114,968 հազար դրամ (2019թ)
Աշխատողների թիվ 1050
Ստորաբաժանումներhttps://www.ameriabank.am/Infrastructure.aspx?lang=33
ՆախկինՀայներարտբանկ ՓԲԸ
Կարգախոս100 տարին դեռ սկիզբն է
Կայքameriabank.am
ԲորսաՀՖԲAMRB

Ամերիաբանկ ՓԲԸ, Հայաստանում գործող բանկ[1]։ Ամերիաբանկ ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ[2]։ Այն հիմնադրվել է 1910 թվականին, որպես Կովկասյան առևտրի բանկի մասնաճյուղ, որը խորհրդային ժամանակաշրջանում վերափոխվել է ԽՍՀՄ Վնեշտորգբանկի հայկական մասնաճյուղ[3]։ Այն կրկին ինքնուրույն բանկ է դարձել 1992 թվականին Հայաստանի կենտրոնական բանկից բանկային լիցենզիա ստանալուց հետո։ 2014 թվականին այն երեք անգամ արժանացել է Euromoney մրցանակի, որպես Հայաստանի լավագույն բանկի[4][5]:

Ամերիաբանկը Երևանի Կոմիտասի փողոցում

Ամերիաբանկ, Կոմիտասի մասնաճյուղ, Երևան 2014 թվականին բանկը ներդրել է AmeriaToken, մեկ անգամ գաղտնաբառերի գեներատոր։

2023 թվականի օգոստոսին Ամերիաբանկը երեք անվանակարգերում դարձել է «Global Finance» ամսագրի «Լավագույն թվային բանկ» մրցանակի հաղթող` «Հայաստանում 2023 թվականին լավագույն նորարարություններ և տրանսֆորմացիաներ», «Հայաստանում 2023 թվականի լավագույն մթերային առցանց առաջարկներ» և «Հայաստանում 2023 թվականին սպառողական վարկավորման բնագավառում լավագույնը»[6]։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1910 թ.-ին որպես Կովկասյան Առևտրային բանկի մասնաճյուղ, որը խորհրդային տարիներին վերափոխվեց ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հայկական մասնաճյուղի։ 1992 թ. հուլիսին հիմնադրվել է «Հայկական Ներմուծման-Արտահանման բանկ» ՓԲԸ-ն, որը նույն տարվա սեպտեմբերի 8-ին Հայաստանի կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա։ 1995 թ. ապրիլին բանկի բաժնետոմսերի մեծամասնությունը ձեռք է բերվել օտարերկրյա ներդրող «Կոմպյուտրոն Ինդաստրիզ Իսթեբլիշմենթ» ընկերության կողմից։

«Հայներարտբանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է բանկի Հիմնադիրների (բաժնետերերի) 1992 թ. հուլիսի 24-ի Ընդհանուր Ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 1), իսկ 1995 թ. ապրիլի 14-ի բաժնետերերի Ժողովի որոշմամբ վերածվել է բաժնետիրական բանկի՝ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ։

2007 թվականի օգոստոսին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը՝ 96%-ը, ձեռք է բերվում ռուսաստանյան առաջնային և խոշորագույն ներդրումային ընկերության՝ «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ»-ի կողմից, որը 2011 թ.-ի նոյեմբերին անվանափոխվել է «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ» ընկերության (ներկայումս՝ Իմաստ Գրուպ (Սի-Ուայ) Լիմիթեդ)։ 2007-2013 թթ. ընթացքում աստիճանաբար ավելացնելով բանկի կանոնադրական կապիտալը՝ գլխավոր բաժնետեր «Իմաստ Գրուպ (Սի-Ուայ) Լիմիթեդ» ընկերությունն իր մասնակցությունը բանկի կապիտալում ավելացնում է մինչև 100%։

2008 թվականի մայիսի 19-ի բաժնետիրոջ Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 04/08) «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ։ Բանկի անվանափոխությունը գրանցվել է ՀՀ ԿԲ 2008 թվականի մայիսի 23-ին թիվ 1/506 Ա որոշմամբ[7]։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի 14.05.2010թ. թիվ 02/10/01 և «Կասկադ բանկ» ՓԲԸ 14.05.2010թ. թիվ 44/1 (արձանագրություն թիվ 44) որոշումների համաձայն՝ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվել է նշված բանկերի վերակազմակերպում՝ միացման միջոցով, որի արդյունքում «Կասկադ բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը դադարել է, իսկ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն պահպանել է իր գործունեությունը նաև որպես «Կասկադ բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ։

Հայաստանի կենտրոնական բանկը 2010 թվականի հունիսի 16-ի թիվ 134Ա որոշմամբ հաստատել և գրանցել է «Ամերիաբանկ» ՓԲԸ և «Կասկադ բանկ» ՓԲԸ միացման պայմանագիրը։ Հայաստանի կենտրոնական բանկի Նախագահի 25.06.2010թ. թիվ 1/655Ա որոշման համաձայն՝ գրանցվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ կապված «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «Կասկադ բանկ» ՓԲԸ-ի միացման հետ, հաստատված բանկերի բաժնետերերի 17.05.2010թ. ընդհանուր ժողովի կողմից։

2015 թ.-ից առ այսօր բանկի կողմից թողարկված լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները։

2015 թ. դեկտեմբեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկի կանոնադրական կապիտալում մասնակցություն է ձեռք բերել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (ՎԶԵԲ), բանկի կանոնադրական կապիտալն ավելացել է 6,639,680,000 (վեց միլիարդ վեց հարյուր երեսունինը միլիոն վեց հարյուր ութսուն հազար) Հայկական դրամի չափով։

2018 թ. փետրվար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկի կանոնադրական կապիտալում մասնակցություն է ձեռք բերել Ասիական Զարգացման բանկը (ԱԶԲ), իսկ բանկի կանոնադրական կապիտալն ավելացել է 5,213,120,000 (հինգ միլիարդ երկու հարյուր տասներեք միլիոն հարյուր քսան հազար) Հայկական դրամի չափով։

Ներկայումս բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 37,386,880,000 /երեսունյոթ միլիարդ երեք հարյուր ութսունվեց միլիոն ութ հարյուր ութսուն հազար/ դրամ, որը բաժանված է թվով 116,834 /մեկ հարյուր տասնվեց հազար ութ հարյուր երեսունչորս/ հատ հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 320,000 /երեք հարյուր քսան հազար/ դրամ անվանական արժեքով։

Բանկի ղեկավարները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնօրենների խորհուրդ`

  • Անդրեյ Մկրտչյան` Խորհրդի նախագահ
  • Ռուբեն Վարդանյան` Խորհրդի անդամ
  • Ռոբերտ ֆոն Ռեկովսկի` Խորհրդի անկախ անդամ
  • Պիեռ Գյուրջյան` Խորհրդի անդամ
  • Լինդսի Ֆորբս՝ Խորհրդի անդամ
  • Ֆիլիպ Լինչ՝ Խորհրդի անդամ

Տնօրինություն`

  • Արտակ Հանեսյան՝ Տնօրինության նախագահ - Գլխավոր տնօրեն
  • Գևորգ Թառումյան՝ Տնօրինության անդամ, Գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական գծով տնօրեն
  • Գագիկ Սահակյան` Տնօրինության անդամ, Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն
  • Անդրանիկ Բարսեղյան` Տնօրինության անդամ, Ռիսկերի կառավարման գծով տնօրեն
  • Արման Բարսեղյան՝ Տնօրինության անդամ, Մանրածախ բանկինգի տնօրեն
  • Գոհար Խաչատրյան՝ Տնօրինության անդամ, Գլխավոր հաշվապահ
  • Արմինե Ղազարյան՝ Տնօրինության անդամ, Տաղանդների կառավարման և ծառայությունների գծով տնօրեն

Ներքին աուդիտ`

  • Արթուր Անդրեասյան` Ներքին աուդիտի դեպարտամենտի տնօրեն[8]։

Բրենդն ու կորպորատիվ ոճը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008թ.-ին Ամերիաբանկն անվանափոխությանը զուգահեռ ներկայացավ նոր կորպորատիվ ոճով` փոխված տարբերանշանով և նոր կորպորատիվ գույներով։ Նոր կորպորատիվ ոճը մշակվել է Identica աշխարհահռչակ բրիտանական ընկերության կողմից, որը մշակել է այնպիսի միջազգային ապրանքանիշեր, ինչպիսիք են Vodafone, Reebok, Pernod Ricard, Unilever, Johnnie Walker, ֆինանսական հաստատություններից` Alfa Bank Express, Probusinessbank, Sobinbank, Russky Standart և այլն։

Մեկնարկ, առաջնորդություն և հաղթական ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիաբանկի տարբերանշանը խորհրդանշում է նոր անվան՝ «Ամերիա»-ի սկզբնատառն ու վերջնատառը։ Այն մի կողմից խորհրդանշում է մեկնարկ և տրամաբանական ու հաղթական ավարտ, մյուս կողմից` կրում է առաջնորդության և նպատակաուղղվածության գաղափարը` որպես վեր ուղղված սլաք։

Վերելք, առաջընթաց ու նորարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիաբանկի տարբերանշանը խորհրդանշում է Հայաստանն իր վեր ուղղված լեռնագագաթներով։ Այսպիսով, Ամերիան մարմնավորում է նորանոր բարձունքների, անվերջ վերելքի ու առաջընթացի ձգտող մի կառույց, որը նախևառաջ գործում է ի բարօրություն հայ հաճախորդի և Հայաստանում ու տարածաշրջանում գործող սուբյեկտների։

«Երազանքի թիմ» միավորված մեկ կազմակերպության շրջանակներում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ գույնով առանձնացված է Ամերիայի թիմը, որի անդամները, փոխլրացնելով միմյանց, մշտապես ձգտում են կատարելագործման նոր բարձունքների։ Ամերիան ստեղծում է «Երազանքի թիմ», որտեղ բոլոր անդամները պարուրված են նվիրվածության, բարձր մասնագիտական ինքնագիտակցության և միասնության գաղափարները մարմնավորող կապույտ շրջանակով[9]։

Կորպորատիվ կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016թ. մարտի 18-ին Ամերիաբանկին շնորհվել է ISO 9001:2015 Որակի կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխանության 01 100 051317 վկայական` գերմանական TUV RHELNLAND GROUP միջազգային հեղինակավոր ընկերության կողմից։ Ամերիաբանկն առաջինն է ՀՀ ֆինանսական շուկայում, որ արժանանում է ISO 9001:2015 նոր խմբագրությամբ ստանդարտին համապատասխանության վկայականին[10]։

Բանկի կորպորատիվ կառավարման մարմիններն են.

  1. բաժնետերերի Ընդհանուր Ժողով
  2. բանկի Տնօրենների Խորհուրդ
  3. բանկի Տնօրինություն
  4. Տնօրինության Նախագահ - Գլխավոր տնօրեն

Բաժնետերերի ընդհանուր ժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 37,386,880,000 /երեսունյոթ միլիարդ երեք հարյուր ութսունվեց միլիոն ութ հարյուր ութսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, որը բաժանված է թվով 116,834 /մեկ հարյուր տասնվեց հազար ութ հարյուր երեսունչորս/ հատ հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 320,000 /երեք հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ անվանական արժեքով։ Բանկի կանոնադրական կապիտալն ամբողջությամբ համալրված է Հայաստանի Հանրապետության դրամով:բաժնետերերի Ընդհանուր Ժողովը բանկի կառավարման բարձրագույն մարմինն է։

Բաժնետերերի Ընդհանուր ժողովը կազմված է բանկի բոլոր բաժնետերերի կամ նրանց կողմից նշանակված և նրանց լիազորություններով գործող ներկայացուցիչներից։ Բաժնետերերի Ընդհանուր Ժողովի մասնակցելու իրավունք ունեն բանկի հասարակ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը կամ լիազորված անվանատերերը, Տնօրենների խորհրդի անդամները, Տնօրենության նախագահ-գլխավոր տնօրենը, բանկի Տնօրենության անդամները, բանկի ներքին աուդիտի ղեկավարը, բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձը, ինչպես նաև Կենտրոնական բանկի ներկայացուցիչները։ Բաժնետերերի Ընդհանուր Ժողովի իրավասությունները սահմանված են բանկի կանոնադրությամբ։

Բաժնետերերի Ընդհանուր Ժողովում որոշումներն ընդունվում են քվեարկող բաժնետերերի ընդհանուր ձայների 3/4-ով, ընդ որում բաժնետերերի ժողովի որոշումներն իրավաբանական ուժ կունենան, եթե պահպանվել են ՀՀ օրենսդրությամբ, կանոնադրությամբ, բանկի ներքին իրավական ակտերով և բաժնետերերի պայմանագրով նախատեսված պահանջները։

Տնօրենների խորհուրդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնօրենների խորհուրդն իրականացնում է բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը՝ oրենքով և կանոնադրությամբ խորհրդի իրավաuությանը վերապահված հարցերի uահմաններում։ Տնօրենների խորհուրդը նշանակվում է բաժնետերերի Ընդհանուր Ժողովի կողմից։ Հայաստանի օրենսդրությամբ և կանոնադրությամբ սահմանված կարգին և պայմաններին համապատասխան, բանկի այն բաժնետերերը, որոնք տիրապետում են բանկի տեղաբաշխված բաժնետոմսերի մինչև 10 /տասն/ և ավելի տոկոսին, իրավունք ունեն ընդգրկվել/նշանակվել Տնօրենների Խորհրդի կազմում կամ Տնօրենների Խորհրդի կազմում ունենալ իրենց ներկայացուցչին։ Տնօրենների խորհրդի կազմում կարող են ընդգրկվել նաև խորհրդի անկախ անդամներ։

Տնօրենների խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը սահմանվում է բաժնետերերի Ընդհանուր Ժողովի կողմից, որը չի կարող 5 /հինգ/ տարուց պակաս և 10 /տասը/ տարուց ավել լինել, միաժամանակ Տնօրենների խորհրդի նախագահն ու անդամներն ունեն վերընտրվելու իրավունք։

Տնօրենների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա տնօրենների խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե ՀՀ օրենսդրությամբ կամ կանոնադրությամբ այլ բան չի պահանջվում, ընդ որում տնօրենների Խորհրդի որոշումներն իրավաբանական ուժ կունենան, եթե պահպանվել են Հայաստանի օրենսդրությամբ, կանոնադրությամբ, բանկի ներքին իրավական ակտերով և բաժնետերերի պայմանագրով նախատեսված պահանջները։

Տնօրինություն, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է բանկի գործադիր մարմինը` Տնօրինությունն ու Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը։ Տնօրինության կազմի մեջ են մտնում Գլխավոր տնօրենը, Տնօրինության անդամները /այդ թվում` Գլխավոր տնօրենի տեղակալը և Գլխավոր հաշվապահը/: Գլխավոր տնօրենին, և վերջինիս ներկայացմամբ Տնօրինության անդամներին նշանակում է Տնօրենների Խորհուրդը։

Տնօրինության և Գլխավոր տնօրենի իրավասությանն են պատկանում Բանկի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ կանոնադրությամբ սահմանված իրավասու մարմինների բացառիկ իրավասությանը վերապահված հարցերի։ Տնօրինության որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող Տնօրինության անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  2. «Ամերիաբանկ պաշտոնական կայքէջ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին.
  3. «Ameriabank Wins Euromoney Award for Third Time». Asbarez Armenian News. 2014 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. «Ameriabank introduces one-time password generator AmeriaToken». Arka. 2014 թ․ օգոստոսի 25.
  5. «Ameriabank launches AmeriaToken mobile app». PanARMENIAN.Net-. 2014 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. «Америабанк победил в 3-х номинациях премии журнала «Global Finance» - «Лучший цифровой банк 2023»» (ռուսերեն). АМИ «Новости-Армения» — новость. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 15-ին.
  7. «Ամերիաբանկի պաշտոնական կայքէջ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին.
  8. «Ամերիաբանկի պաշտոնական կայքէջ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին.
  9. «Ամերիաբանկի պաշտոնական կայքէջ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին.
  10. «Ամերիաբանկի պաշտոնական կայքէջ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]