Global Finance (ամսագիր)
Global Finance Global Finance | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | անգլերեն |
Հիմնադրվել է | 1987 |
Հրատարակման վայր | Նյու Յորք |
Գրասենյակ | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կայք | gfmag.com(անգլ.) |
Global Finance, անգլալեզու ֆինանսական ամսագիր։ Ձեռնարկատերերի համար հրատարակվող Venture ամսագրի հիմնադիր և նախկին հրատարակիչ Ժոզեֆ Դ. Ջարապուտոն, 1987 թվականին միավորվել է Կարլ Գ. Բուրգենի, Ստեֆան Սպահնի, Հ. Ալեն Ֆերնալդի և Պաոլո Պաներայիի հետ` ֆինանսական գլոբալիզացիայի մասին ամսագիր հրատարակելու համար[1]։ Ամսագրի առաջնային թիրախային լսարանը կազմված է նախագահներից, գործադիր տնօրեններից, ֆինանսական տնօրեններից, գանձապահներից և այլ ֆինանսական ծառայողներից։ Ամսագիրը տարածվում է 158 երկրում, 50.050 համաշխարհային բաժանորդների շրջանում, որոնք հավաստագրված են BPA Worldwide-ի կողմից։
Gfmag.com կայքը, որը գործարկվել է 2009 թվականին, թիրախավորում է լավագույն ֆինանսական վեբ-օգտվողների լսարանը, որն ավելացնում է ամսագրի հասանելիությունը։ Gfmag.com-ը առաջարկում է վերլուծություններ, հոդվածներ և մրցանակներ, որոնք միջազգային ֆինանսների ոլորտում 22 տարվա փորձի ժառանգությունն են և ապահովում է տվյալների արժեքավոր բազա 192 երկրների վերաբերյալ։
«Global Finance media» ընկերության բաժնետոմսերի մեծամասնության սեփականատերը իտալական հրատարակչական Class Editori Group SpA ընկերությունն է, որը հրատարակում է ֆինանսական երկու ամսագիր, լայֆսթայլ ամսագրեր, լրատվական գործակալություններ, թվային հեռուստատեսություններ և այլն։ Մյուս խոշոր բաժնետերը Ժոզեֆ Դ. Ջարրապուտոն է։
Global Finance-ն գրասենյակներ ունի Նյու Յորքում, Լոնդոնում, Միլանում և Ռիո դե Ժանեյրոյում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Global Finance-ը հաղորդում է միջազգային ֆինանսների ոլորտի վերաբերյալ` ընդգրկելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կորպորատիվ ֆինանսները, համատեղ ձեռնարկությունները, մեծ շուկաները, ներդրողների հարաբերությունները, արտարժույթները, բանկերը, ռիսկերի կառավարումը, պահառությունը, ուղղակի ներդրումները և ֆինանսներ կառավարումը[2]։
Ամսագիրը նաև անցկացնում է մի շարք մրցանակների հանձնման արարողություններ ամբողջ տարվա ընթացքում` պարգևատրելու հաղթող ֆինանսական հաստատություններին և ընկերություններին։ Այս արարողություններից ամենամեծը տեղի է ունենում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան հանդիպումների ժամանակ։
Աշխարհի լավագույն բանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի ամսագիրը հրատարակում է «աշխարհի լավագույն բանկերի» ցանկը։ Global Finance-ը նկարագրում է դասակարգման աղյուսակը. «Հաղթողները միշտ չէ, որ ամենամեծ բանկերն են, այլ լավագույնն են. նրանք, որոնք ունեն այն հատկությունները, որոնք կորպորացիաները պետք է փնտրեն` բանկ ընտրելիս։ Սրանք ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ, որակի սպասարկում և կորպորատիվ ոլորտում լավագույն փորձ ունեցող բանկեր են»[3]։
Աշխարհի ամենաապահով բանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսագիրը հրատարակում է նաև աշխարհի ամենաապահով հիսուն բանկերի վարկանիշային աղյուսակը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Philip H. Dougherty (1987 թ․ ապրիլի 22). «A Monthly Magazine on Finance». The New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Search Results». tradepub.com. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Thomas Clouse, Jonathan Gregson, Antonio Guerrero & Gordon Platt, "World's Best Banks 2012; Seeking Stability", Global Finance magazine, May 2012
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Class Editori SpA Արխիվացված 2020-11-26 Wayback Machine
- Philip H. Dougherty (1988 թ․ սեպտեմբերի 21). «Advertising; Global Information Sets McGraw-Hill Alliance». The New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 5-ին.