The Banker

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Banker
The Banker
Տեսակֆինանսատնտեսական
Լեզուանգլերեն
Հիմնադրվել է1926
ՀիմնադիրԲրենդան Բրեքեն
ՀրատարակիչThe Financial Times Limited
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հաճախականություն1 անգամ ամսվա ընթացքում
Տպաքանակ28 060 (2006 թվական հուլիս — 2007 թվական հունիս)[1]
ISSN0005-5395
OCLC859582306
Կայքwww.thebanker.com

The Banker, անգլերեն ամենամսյա մասնագիտացված ամսագիր՝ նվիրված միջազգային ֆինանսներին։ Հրատարկչության սեփականատերը The Financial Times Ltd-ն է։ Հրատարակվում է Լոնդոնում։

Ամսագիրն առաջին անգամ լույս է տեսել 1926 թվականի հունվարին, հիմնադիրն ու առաջին խմբագիրը Բրենդան Բրեքենն էր, ով դարձավ Ֆայնենշլ Թայմսի նախագահը (1945-1958 թվականներ)[2]։ Իր ձևավորման առաջին իսկ պահից ամսագիրը ձգտում էր լուսաբանել միջազգային իրադարձությունների մեծամասնությունը։ Ամսագիրը պատմում էր ծրագրային ապահովման, նոր տեխնոլոգիաների բացահայտման, նորարարությունների մասին, հրապարակում էր հաշվետվություններ՝ ըստ երկրների, բանկային վարկանիշեր, մասնագետների մեկնաբանություններ, շուկաների նկարագրություններ և տարածաշրջանային արդյունաբերական զարգացման գնահատականներ[3]։

Վերջնարդյունքում «The Banker»-ը դարձավ մասնագիտացված ֆինանսական ամսագիր, հրատարակությանն սկսեցին ենթարկվել բանկիրներ, ֆինանսիստներ, ղեկավարներ և կորպորացիաների մենեջերներ, ինչպես նաև ֆինանսների նախարարները՝ ամբողջ աշխարհում[4]։

Հրատարակությունը հայտարարեց, որ ընթերցողների շուրջ 60 %-ը բոլոր կազմակերպությունների գլխավոր գործադիր տնօրեններն էին։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր տարի ամսագիրը շնորհում է The Banker Awards մրցանակներ՝ նախատեսված աշխարհի լավագույն ֆինանսական ինստիտուտների համար։ գրի պաշտոնական կայքի համաձայն՝ 2007 թվականին՝ Banker Awards պարգևատրման արարողությանը, ավելի քան 143 երկիր նշվել էր ֆինանսական ոլորտում ձեռքբերումների համար։ Պարգևատրման արարողությանը ներկա էր ավելի քան 100 երկրի ներկայացուցիչ.[5]

Յուրաքանչյուր տարի հուլիսին հրապարակվում է Աշխարհի բանկերի թոփ 1000 Արխիվացված 2007-12-15 Wayback Machine-ը, ինչն իրենից ներկայացնում է աշխարհի ֆինանսական ինստիտուտների յուրօրինակ վարկանիշ։ Ամսագիրը ձգտում է նրան, որ տվյալ վարկանիշը «դառնա աշխարհի գլոբալ բանկային ինստիտուտների կողմից համընդհանուր ընդունման արժանացած»[6]։

Խմբագիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս The Banker ամսագրի խմբագիրներն են՝

  • Սթիվեն Թայմուել (անգլ.՝ Stephen Timewell), գլխավոր խմբագիր
  • Բրայան Քափլեն (անգլ.՝ Brian Caplen), խմբագիր
  • Կարինա Ռոբինսոն (անգլ.՝ Karina Robinson), խմբագրի տեղակալ
  • Ժերալդին Լամբե (անգլ.՝ Geraldine Lambe), «Երկարատև ներդրում. բանկեր և կապիտալի շուկաներ» բաժնի խմբագիր
  • Սիլվիա Պավոնի (անգլ.՝ Silvia Pavoni), հատուկ ծրագրերի խմբագիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Banker». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.
  2. «The Banker History: Window on the World». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.
  3. «The Banker». Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  4. «The Banker» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.
  5. «The Banker». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.
  6. «FT Business» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • TheBanker.com «The Banker»-ի պաշտոնական կայք
  • The Banker Database The Banker՛s in-house source of current and historical financial data on the leading banks in every country, containing contact information and the latest annual results, with an archive of up to 25 years.