Արմնյուզ
«Արմնյուզ» լրատվական հեռուստաալիք | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Հեռարձակման գոտի | ![]() |
Հեռարձակման լեզու | հայերեն |
Հեռարձակման սկսման թվական | 2001 |
Վեբ-կայք | www.armnewstv.am |
Արմնյուզը հայկական շուրջօրյա լրատվական հեռուստաընկերություն է։ Հեռարձակումը սկսել է 2001 թ. հոկտեմբերի 31-ին 39 դեցիմետրային հաճախականությամբ: Երկար ժամանակ հեռարձակել է Եվրոնյուզ եվրոպական լրատվական հեռուստաալիքի եթերը։ 2011 թվականին նորացնելով տեխնիկական բազան և անցկացված լայնածավալ ռեբրենդինգից հետո հեռուստաալիքը հիմնականում սկսեց ցուցադրել լրատվական ծրագեր եւ նոր սեփական արտադրության հաղորդումները։ 2011 թ. օգոստոսի 1-ին հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը ստանձնեց ալիքի լրատվական ծրագրերի տնօրենի պաշտոնը։ Հեռուստաընկերության պոտենցիալ հեռուստադիտողների թիվը հասնում է մոտ 2 միլիոնի։ 2012 թ., Արմենիա և ATV հեռուստաըներկությունների հետ մեկտեղ Արմնյուզը դարձել է Պանարմենիան մեդիա գրուպի մաս։ 2015թ. փետրվարից հեռուստաընկերությունը ղեկավարում է Հրաչյա Քեշիշյանը։ Հեռուստաընկերության այս եթերաշրջանում լրատվական ծրագրերին ավելացել են սեփական արտադրության նոր ծրագրեր, որոնք փորձում են ինտեգրել իրենց սոցցանցերում ակտիվ երիտասարդությանը եւ փորձում են աշխատել ինտերակտիվ հարթակում։
2012 թ., Արմենիա TV և ATV ալիքների հետ մեկտեղ դարձել է Պանարմենիան մեդիա գրուպի մաս[1][2]։
Եթերացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալներ | Սիթքոմներ | Հաղորդումներ | Լրատվություն |
---|---|---|---|
Լուրեր |