Արտ 13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Արտ 13» հեռուստաընկերություն
ԵրկիրՀայաստան Հայաստան,
Երևան Երևան
Լեզուհայերեն
Թեմատիկատեղեկատվական, ժամանցային, երաժշտական
Բացվեցհուլիսի 16, 1995
ՓոխարինվեցԵրկիր Մեդիա
Փակվեցհունվարի 19, 2004
ՀիմնադիրՍեյրան Շահսուվարյան

Արտ 13, հայկական մասնավոր հեռուստաընկերություն։ Հիմնվել է 1995 թվականին փոքր ստոդիայի կարգավիճակով։ Հետագայում զինվելով նոր տեխնիկայով, հեռուստաալիքը սկսեց հասարակական, երաժշտական և ժամանցային բնույթի հաղորդումներ պատրաստել պետական հեռուստատեսության «Նորք», այնուհետև Առաջին ալիքի (հետագայում նաև Նոր Ալիքի և Արմնյուզի) համար, ինչպես և մասնագիտացել էր երաժշտական տեսահոլովակներ նկարահանելու գործում[1]։ 2000 թվականին ընկերությունը լիցենզավորվում է և ստանում 56-րդ դեցիմետրային հաճախականությունը։ 2002 թվականին հեռուստաընկերությունը որոշում կայացրեց վերահեռարձակել MTV երաժշտական հեռուստաընկերության ռուսաստանյան տարբերակը[2]։ 2004 թ. հունվարի 19-ին ավարտվեց հեռուստահաճականության օգտագործման լիցենզիան Այդ հաճախականությամբ եթերի իրավունք ստացավ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը[3]։

Հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Արտ 13»-ը սկսվեց բանակից». web.archive.org. 2012 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  2. Հայաստանում կհեռարձակվի MTV Russia հեռուստաալիքը
  3. Լիցենզիայի ժամկետն ավարտվեց և...