Ավագ Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավագ Խաչատրյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 5, 1932 Ելփին, Քեշիշքենդի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | հուլիսի 21, 2010 (77 տարեկան) Ձորաղբյուր, Կոտայքի մարզ, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | գրականագետ և համալսարանի դասախոս |
| Հաստատություն(ներ) | Հայկական պետական մանկավարժական համալսարան և «Հրաչյա Աճառյան» համալսարան |
| Պաշտոն(ներ) | ռեկտոր |
| Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1], Նյու Յորքի գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիա |
| Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1955) |
| Կոչում | պրոֆեսոր |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (2001) |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն |
| Երեխա(ներ) | Արմեն Խաչատրյան |
Ավագ Խաչատուրի Խաչատրյան (օգոստոսի 5, 1932, Ելփին, Քեշիշքենդի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 21, 2010, Ձորաղբյուր, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (1997), ՀՀ ՄԳԱ-ի անդամ (1999)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավագ Խաչատրյանը ծնվել է 1932 թվականին Ելփին գյուղում։ 1955 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանը։ 1958-1994 թվականներին եղել է ՀՊՄՀ դասախոս, 1973-1979 թվականներին՝ նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության, 1985-1994 թվականներին՝ հայոց լեզվի և գրականության ֆակուլտետների դեկան։ Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի միակ հիմնադիր (1991), ռեկտոր[2]։
Աշխատությունները վերաբերում են հայ նորագույն գրականության հարցերին։ Փարիզի «Արարատ» (1994 թվականից), Տեղեկատվայնացման (2000) միջազգային ակադեմիաների, Նյու Յորքի ԳԱ (1997) անդամ։ ԱՄՆ կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1999)[3][4]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժամանակակից գյուղը և վիպագրությունը», 1967[5]
- «Ավետիք Իսահակյանի սիրերգությունը», 1985
- «Ավետիք Իսահակյանի հայրենասիրական պոեզիան», 1987
- «Ավետիք Իսահակյանի պոեզիան», 2000
- Ելփին (Գյուղի պատմ.), Ե., 1999։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?authid=32725
- ↑ Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարան
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Биографии действительных членов АФ МАНПО
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Հիմնարար գիտական գրադարան
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավագ Խաչատրյան» հոդվածին։ |
- Օգոստոսի 5 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Ելփին գյուղում ծնվածներ
- Հուլիսի 21 մահեր
- 2010 մահեր
- Կոտայքի մարզում մահացածներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ գրականագետներ
- Հայ պրոֆեսորներ