Քննարկում:Ավագ Խաչատրյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չեզոքություն[խմբագրել կոդը]

Հարգելի Արմինե, հոդվածը պիտակել եմ, որովհետև չգրանցված մասնակիցը ավելացումներ է արել: Գուցե նայե՞ք: Բացի այդ նշել էր, որ 2010 թվականին մահացել է Ավագ Խաչատրյանը:--Արամ քննարկում 20:01, 27 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի Արամ, մասնակիցը նշել, որ թոռն է, ավելացումներ էլ կարևոր են, մահվան ամսաթիվը այլ կայքերում նշված չէ, բայց անձը մահացել է: Իսկ չեզոքությունը ինչի՞ համար եք տեղադրել, թվարկել է ընտանիքի անդամներին ու նշել է, որ Ավագ Խաչատրյանն է եղել «Հրաչյա Աճառյան» համալսարանի միակ հիմնադիրը --Armineaghayan (քննարկում) 20:10, 27 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Արմինե ջան, բայց իր ասելը կարծես թե բավարար չէ: --ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:15, 27 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Այսինքն պապիկին անհարկի պետք է մահվան ամսաթի՞վ գրեր: Հետո համալսարանը փակվեց հենց այս մարդու մահից հետո, բայց կայքերում նյութ չեմ գտնում: Կզանգեմ Ազգային արխիվ, կճշտեմ այս տվյալները--Armineaghayan (քննարկում) 20:18, 27 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Դեռ թող մնա, մինչ ճշտվի:--Արամ քննարկում 20:24, 27 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Արմինե ջան, իսկ եթե թոռը չի՞: Իսկ եթե սխալա հիշո՞ւմ: --ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:26, 27 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Մահվան ամսաթիվը պետք է ստուգել, լրացումների մի մասը ստուգել եմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքով--Armineaghayan (քննարկում) 20:32, 27 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Հաստատ 2010-ին է մահացել (տե՛ս էջ 45), բայց օրը ճշտել չի լինում։ 2010-ից մինչև փակվելը` 2012-ը, ռեկտորը եղել է որդին` Արամը (աղբյուր)։ --23artashes (քննարկում) 20:45, 27 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Արտաշեսի նշած աղբյուրում նշված է 5.08, հետևաբար օգոստոսի 5-ին: սխալ էի նայել--Արամ քննարկում 20:47, 27 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Արամ ջան, դա ծննդյան օրն է։ Գրադարանի միջոցառումների ցանկն է, 80-ամյակի միջոցառումը ծննդյան օրն են արել։--23artashes (քննարկում) 20:52, 27 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Մահվան ամսաթիվը ճիշտ է լրացված: Ճշտումը Ամատունի Վիրաբյանից և Ավագ Խաչատրյանի որդուց--Armineaghayan (քննարկում) 10:46, 4 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն, Արմինե ջան:--Արամ քննարկում 10:49, 4 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]