Տիգրան Թորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիգրան Թորոսյան
Ծնվել էապրիլի 14, 1956(1956-04-14) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճանքաղաքագիտության դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ[1]
Քաղաքական կուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
ԱնդամությունԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով

Տիգրան Սուրիկի Թորոսյանը (1956, ապրիլի 14), Երևան), հայ քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973-1978 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (Ճարտարագիտական համալսարան) Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետում, միաժամանակ՝ 1976-1978 թթ., Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում։ Ավարտելով, ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների և ֆրանսերենի տեխնիկական թարգմանչի մասնագիտություններ և 1978 թվականից աշխատանքի է անցել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, ապա՝ առաջատար ինժեներ։ 1988-1995 թթ. աշխատել է որպես ենթաբաժնի պետ և առաջատար գիտաշխատող։ 1990 թ. պաշտպանել է թեզ և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ Հեղինակ է 10 գյուտերի և ավելի քան 30 գիտական աշխատանքների։

1995 թ. սկսել է զբաղվել քաղաքագիտական ուսումնասիրություններով։ Այս ոլորտում հեղինակ է չորս մենագրության («Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա», 2006 թ., «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում», 2008 թ.«Հարավային Կովկասը օգոստոսյան պատերազմից հետո. Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, հայ-թուրքական հարաբերություններ», 2008 թ., Conflict Resolution in the Framework of International Law։ Case of Nagorno Karabakh, 2010 թ.), չորս տասնյակից ավելի գիտական և երկու հարյուրից ավելի վերլուծական հոդվածների, որոնք հրապարակվել են հայաստանյան և օտարերկրյա պարբերականներում և ժողովածուներում։ 2006 թ. պաշտպանել է թեզ և ստացել քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան։

2008 թ. ընտրվել է Արցախի համալսարանի պատվավոր դոկտոր։

2010 թ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում» մենագրությունը Գիտությունների ազգային ակադեմիայի «Տարվա լավագույն գիտական աշխատանք» մրցույթում հաղթող է ճանաչվել «հասարակական գիտություններ» անվանակարգում։

1996-1998 թթ. եղել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, 1997-1998 թթ.՝ Հանրապետական կուսակցության պաշտոնաթերթ «Հանրապետական»-ի գլխավոր խմբագիր։ Հեղինակ է ավելի քան երկու հարյուր վերլուծական հոդվածների, որոնք հրապարակվել են տարբեր պարբերականներում և ժողովածուներում։

1999 թ. մայիսի 30-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր «Միասնություն» դաշինքի ընտրացուցակով, որը ձևավորել էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ)։ 1999-2003 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, 2001-2003 թթ.՝ Ազգային ժողովի Սահմանադրական փոփոխությունների ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։

2003 թ. մայիսի 25-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով, իսկ 2003 թ. հունիսի 12-ին՝ Ազգային ժողովի փոխնախագահ։ 2003 թվականից Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահն է, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարը։

2004 թ. ընտրվել է ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդավարների խմբի փոխնախագահ, 2006 թ.՝ ԵԽԽՎ անդամ-պետությունների կողմից ստանձնած հանձնառությունների և պարտավորությունների կատարումը վերահսկող (մոնիտորինգի) հանձնաժողովի փոխնախագահ։

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ է։

1993 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության, կուսակցության խորհրդի անդամ է, 1998-2005 թթ.՝ ՀՀԿ խորհրդի փոխնախագահ, 2005 թվականից՝ ՀՀԿ փոխնախագահ։

2006 թ. հունիսի 1-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ։

2003-2006 թթ. եղել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, 2004-2007 թթ.՝ ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդավարների խմբի փոխնախագահ, 2006-2007 թթ.՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ-պետությունների կողմից ստանձնած հանձնառությունների և պարտավորությունների կատարումը վերահսկող (մոնիտորինգի) հանձնաժողովի փոխնախագահ։

2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։

2007 թ. հունիսի 7-ին վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ[2]։

2008 թ. սեպտեմբերի 26-ին հրաժարական է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։

1993 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության, կուսակցության խորհրդի անդամ, 1998-2005 թթ.՝ ՀՀԿ խորհրդի փոխնախագահ, 2005 թվականից՝ ՀՀԿ փոխնախագահ, 2008 թվականի սեպտեմբերի 16-ից՝ անկուսակցական[3][4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, 2007 թ.՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի դուստր։

Նախորդող
Յուրի Բախշյան
ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ
Տիգրան Թորոսյան

02 նոյեմբերի 1999 թ. - 01 հունիսի 2006 թ.
Հաջորդող
պաշտոնը թափուր էր մինչև 07.06.2007, Իշխան Զաքարյանը 2007 թվականի հունիսի 7-ից
Նախորդող
Արթուր Բաղդասարյան
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ
Տիգրան Թորոսյան

01 հունիսի 2006 թ. - 26 սեպտեմբերի 2008 թ.
Հաջորդող
Հովիկ Աբրահամյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]