Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց
Արտաքին տեսք
| Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց | |
|---|---|
![]() | |
![]() | |
| Տեսակ | դպրոց |
| Հիմնադրված է | 1929 |
| Անվանված է | Նար-Դոս |
| Տնօրեն | Մելսիդա Ռուբինյան |
| Աշակերտներ | 404 |
| Երկիր | |
| Տեղագրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
| Հասցե | Երևան, Կենտրոն վարչական շրջան, Երվանդ Քոչար 12/1 |
Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցը հիմնադրվել է 1929 թվականին։ Հիմնադրման օրից դպրոցն աշխատել է չորս տարբեր շենքերում՝
- Դավայաթաղի դպրոց կամ Շողիկի տուն
- Պրոֆտեխնիկական ուսումնարանի շենք
- Այժմյան Շավարշյանի դպրոց
- Ներկայիս տիպային շենքը, որը շահագործման է հանձնվել 1984 թվականին և նախատեսված է 1176 աշակերտի համար։
Դպրոցը հայ գրող Նար-Դոսի անունով է անվանակոչվել 1933 թվականին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին դպրոցը պատրաստել և ռազմաճակատ է ուղարկել բուժքույրերի (գթության քույրեր)։
1956 թվականին դպրոցի բակում տեղադրվել է Նար-Դոսի կիսանդրին (քանդակագործներ՝ Սամվել Մանասյան, Ն. Վարդանյան), որն ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Դպրոցն ունի «Պատմահնագիտական» թանգարան[1][2]։
Շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ
- ↑ «Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
{{cite web}}: More than one of|archivedate=and|archive-date=specified (օգնություն); More than one of|archiveurl=and|archive-url=specified (օգնություն)

