Նարեկ Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նարեկ Կիրակոսյան
Ծնվել էփետրվարի 3, 1987(1987-02-03) (37 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Մասնագիտությունբանաստեղծ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՆար-Դոսի անվան թիվ 14 դպրոց (2003) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (2008)

Նարեկ Ստեփանի Կիրակոսյան (փետրվարի 3, 1987(1987-02-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2003 թվականներին սովորել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում, 2003-2008 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում։ 16 տարեկանում հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Ժամանակի սիմֆոնիա» բանաստեղծությունների ժողովածուն[1]։ 2015 թ.-ին «Անդին» ամսագրում տպագրված բանաստեղծական շարքի համար արժանացել է «Տարվա հայտնություն»  հատուկ մրցանակին։

2013 թ․-ին «Բառը» էսսեն տպագրվել է Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի “Wisdom”( «Իմաստություն») հանդեսում։

2017 թ.-ին բանաստեղծություննների շարքն ընգրկվել է Մայնի Ֆրանկֆուրտում, «Գղոսենվահն» GrossenwahnVerlag հրատարակչության կողմից  լույս ընծայված   ժամանակակից հայ բանաստեղծների “ARMENIENS HERZ” «Հայաստանի սիրտը. բանաստեղծություններ… և ուրիշ ոչինչ» գերմաներեն ժողովածուում։

Թարգմանվել է ռուսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով։ Բազմիցս տպագրվել է հայաստանյան և սփյուռքահայ մամուլում[2]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ժամանակի սիմֆոնիա», 2004
  • «Մեդիտացիա», 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պոեզիա. Նարեկ Կիրակոսյան-Նարեկյան աղոթք». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. ««Կարևոր է հաղթել ժամանակի սարսուռը»».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]