Տիգրան Նաղդալյան
Տիգրան Հովհաննեսի Նաղդալյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1966[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 28, 2002 (36 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան |
Մասնագիտություն | լրագրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Tigran Nagdalian Վիքիպահեստում |
Տիգրան Հովհաննեսի Նաղդալյան (հունիսի 8, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 28, 2002, Երևան, Հայաստան), հայ լրագրող, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (2001-2002), Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն (1998-2000)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1966 թվականի հունիսի 8-ին Երևանում[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1983-1988 թթ․ - Երևանի պետական համալսարան, ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետ, բանասեր-թարգմանիչ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որպես ուսուցիչ՝ աշխատել է միջնակարգ դպրոցում, ինչպես նաև Հայաստանի ՀԼԿԵՄ հրահանգիչ։
- 1991 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է հայկական առաջին ոչ պետական լրատվական թողարկման տեսաբան։
- 1991-1994 թթ.-ին եղել է Դաշնակցություն կուսակցությանը պատկանող «Հայլուր» լրատվական գործակալության ղեկավար։
- 1992 թ. Երևանում կազմակերպել է միավորված ընդդիմության հանրահավաք։
- 1994-1997 թթ.-ին եղել է «Փաստ» լրատվական գործակալության տնօրեն։
- 1995-1997 թթ.-ին աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում՝ որպես երևանյան գրասենյակի թղթակից։
- 1997-1998 թթ.-ին եղել է «Կայմ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր։
- 1998-2000 թթ.-ին եղել է Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն։
- 2001 թ. հունվարին նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանում՝ ծնողների տնից դուրս գալիս։ Մարդասպանը կրակել է 7 անգամ։ Լրագրողը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է[3]։
2003 թվականի նոյեմբերի 18-ին սպանության մեջ մեղադրվողներից 13-ից 7-ը դատապարտվեցին։ Դատարանը համարեց, որ սպանությունը պատվիրվել է, և վերջինս ուներ քաղաքական ենթատեքստ։ Դատապարտվածների թվում էր կատարող Ջոն Հարությունյանը և պատվիրողը՝ Հայաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Արմեն Սարգսյանը[4] (Արամ և Վազգեն Սարգսյանների եղբայրը)։ Դատարանը գտավ, որ սպանության պատճառը Տիգրան Նաղդալյանի աջակցությունն էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին[5]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 թ. հունիսի 8-ին Երևանում բացվել է լրագրողի հուշատախտակ[6]։
- 2006 թ. սեպտեմբերի 14-ին հետմահու պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալ մեդալով[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://ypc.am/people/naghdalyan-tigran/
- ↑ «ՆԱՂԴԱԼՅԱՆ Տիգրան». YPC. 2015 թ․ մարտի 23. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Երևանում մահացել է Հայաստանի հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը // NEWSru.com, 28.12.2002
- ↑ Արմեն Սարգսյանը ազատազրկվեց 15 տարով // «Հետք» լրատվական, 19 նոյեմբերի, 2003։
- ↑ Հայաստան․ վեճ դատավճռի շուրջ(չաշխատող հղում) // «Memorium» ինֆորմացիոն բազա
- ↑ Երևանում տեղադրվել է լրագրող Տիգրան Նաղդալյանի հուշատախտակ // Դավիթ Պետրոսյան, 10.06.2004
- ↑ Հայաստանի Հանրապետության նախագահը պարգևատրել է լրագրողներին(չաշխատող հղում) // «Новости Армении», 15.09.2006
Նախորդող Համլետ Գասպարյան |
Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյան 1998 -2000 |
Հաջորդող Արմեն Արզումանյան (որպես Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի պաշտոնակատար (2000-2001), հետագայում՝ 2001-2010 թթ․-ին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) |
|
|