Արմեն Արզումանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Մարսելի Արզումանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն և Պանարմենիան Մեդիա Գրուպ |
Պարգևներ և մրցանակներ |
Արմեն Մարսելի Արզումանյան (մայիսի 9, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Արմենիա հեռուստաընկերության խորհրդի նախագահ, «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (2013-2019, մինչ այդ՝ 2013 թ. մայիս-սեպտեմբեր ամիսներին ընկերության Բաժնետերերի խորհրդի նախագահ), ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար (2010-2013), Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն (2001-2010)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990-1995 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ միկրոէկոնոմիկա մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991-1992 թթ. - «21» երիտասարդական թերթի համահիմնադիր։
- 1993-1995 թթ. - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակից։
- 1995-1996 թթ. - ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
- 1997-1998 թթ. - աշխատել է ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունում։
- 1998 թ. փետրվար-հուլիս ամիսներին եղել է «Կայմ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն։
- 1998-2000 թթ. - Հայաստանի ազգային հեռուստատեսության լրատվական ծառայության ղեկավար։
- 2000-2001 թթ. - Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի պաշտոնակատար։
- 2001-2010 թթ. - Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն։
- 2010 թ. մարտի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար[1]։
- 2013 թ. ապրիլի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից[2]։
- 2013 թ. մայիսից - «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի Բաժնետերերի խորհրդի նախագահ, իսկ 2013 թ. սեպտեմբերից՝ ընկերության գլխավոր տնօրեն։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ (2013)[3]։
- ՀՀ վարչապետի հուշանվեր (2014)։
Նախորդող Տիգրան Նաղդալյան (որպես Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն) |
Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Արզումանյան 2000 -2001 |
Հաջորդող պաշտոնը լուծարվել է |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյան 2001 -2010 |
Հաջորդող Գագիկ Բունիաթյան |
Նախորդող Սամվել Ֆարմանյան |
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյան 12 մարտի 2010 թ. - 17 ապրիլի 2013 թ. |
Հաջորդող Արման Սաղաթելյան |
|