Արամ Աբրահամյան (լրագրող)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Աբրահամյան (այլ կիրառումներ)
| Արամ Լևի Աբրահամյան | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 17, 1960 (65 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1983) |
| Գիտական աստիճան | արվեստագիտության թեկնածու |
| Մասնագիտություն | հրապարակախոս, լրագրող և խմբագիր |
| Աշխատատու | Արվեստի ինստիտուտ, Շանթ հեռուստաընկերություն, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
| Ծնողներ | հայր՝ Լևոն Աբրահամյան |
Արամ Լևի Աբրահամյան (փետրվարի 17, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս, հաղորդավար, լրագրող, արվեստագիտության թեկնածու։ Մի շարք քաղաքագիտական և երաժշտագիտական հոդվածների հեղինակ։
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Աբրահամյանի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամ Աբրահամյանը 1978-1983 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական բաժնում։
1983-1986 թվականներին երգեցողություն է դասավանդել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում։ 1986-1991 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, գիտական քարտուղար, 1991-1992 թվականներին՝ Ա1+ ստուդիայի գլխավոր խմբագիր, 1992-1994 թվականներին՝ Հայաստանի Նախագահի մամուլի քարտուղար։
Արամ Աբրահամյանը 1994 թվականից «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է։
1998-2017 թվականներին (ընդմիջումներով) վարել է «Ա1+»-ի «P.S.» հաղորդաշարը, որը 2012 թ.-ից հեռարձակվում էր Արմնյուզ հեռուստաալիքով։ 2004 թ. ղեկավարել է «Առավոտ» հեռուստաընկերությունը։
Տպագրվել է «Առավոտ», «Հայաստանի Հանրապետություն», «Республика Армения» և այլ պարբերականներում։
2011-2021 թվականներին աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում՝ որպես քաղաքական մեկնաբան և ամենօրյա «Հեռանկար» հաղորդաշարի հարցազրուցավար։
2014-2016 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում վարել է «Արտկանոն» հաղորդաշարը[1][2]։
2021 սեպտեմբերից աշխատում է Factor TV-ում՝ որպես «A-politic» հաղորդաշարի հարցազրուցավար։
«Առավոտ» օրաթերթում նա նաև հեղինակում է ամենօրյա սյունակը և շաբաթական վերլուծությունները։ Իսկ 2021 թվականից վարում է իր հեղինակած «15 րոպե Առավոտի հետ»[3] հաղորդումը։ 2022 թվականին՝ Արցախի շրջափակման առաջին օրերին վարել է «Արցախը մենք ենք»[4] հարցազրույցների շարքը։
Դասավանդել է մի շարք համալսարաններում և դպրոցներում։ Այժմ դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 2022 թվականից դասավանդում է նաև Հայ-ռուսական համալսարանի մագիստրատուրայում։
2024 թվականի հունվարին Հայկական պետական մանկավարժական համալսարանում պաշտպանել է մագիստրոսական թեզը՝ «Հասարակագիտություն» մասնագիտությունից։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանական կվինտետ. Ազատ գրառումներ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի և Բրուկների մասին[5]
- Հանճարը՝ առասպելից դուրս. Ազատ գրառումներ Մոցարտի մասին[6]
- Երկնքով և առանց երկնքի. Ազատ գրառումներ ազատության և հավատքի մասին[7]
Գիտական հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Миф как один из компонентов констуирования политической культуры. – Вестник РАУ, 2021, No 3.[8]
- Դիտարկումների հայկական պետության քաղաքական մշակույթի պատմական արմատների հարցի շուրջ (XX-XXI դդ.). – Պատմաբանասիրական հանդես, 2022, No 2.[9]
- Դիտարկումներ պոպուլիզմի մասին՝ ժամանակակից քաղաքական մշակույթի համատեքստում. – Լրաբեր հասարակական գիտությունների, 2022, No 3.[10]
- The Elements of Modernization Theories in the Context of Armenian Political Culture - Review of Armenian studies, 2023, No 1[11]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի Մամուլի ակումբի ամենամյա մրցանակ, 2002 թ.
Մեջբերումներ Արամ Աբրահամյանից
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դասավանդելն այն չէ, որ դու մի օր առաջ գիտես այն, ինչ պետք է հայտնես քո ուսանողներին, այլ այն է, որ դու քո ուսանողների հետ զուգահեռաբար ինչ-որ բաներ ես հասկանում։ Այսինքն, նրանց հարցերից, նրանց հետաքրքրություններից, նրանց ռեակցիայից դու հասկանում ես ինչ անել[12]։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Արամ Աբրահամյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «15 րոպե «Առավոտի» հետ - YouTube». www.youtube.com. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ ««Արցախը մենք ենք» - YouTube». www.youtube.com. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Լույս է տեսել երաժշտագետ Արամ Աբրահամյանի «Գերմանական կվինտետ» գիրքը».
- ↑ «Արամ Աբրահամյանի նոր գիրքը՝ «Հանճարը՝ առասպելից դուրս. ազատ գրառումներ Մոցարտի մասին»».
- ↑ ««Համարեք սա «100 էջանոց խմբագրական»».
- ↑ Abrahamyan, Aram (2022 թ․ հունվարի 1). «МИФ КАК ОДИН ИЗ КОМПОНЕНТОВ КОНСТРУИРОВАНИЯ ПОЛИТИЧЕСКОЙ КУЛЬТУРЫ». МИФ КАК ОДИН ИЗ КОМПОНЕНТОВ КОНСТРУИРОВАНИЯ ПОЛИТИЧЕСКОЙ КУЛЬТУРЫ.(չաշխատող հղում)
- ↑ Abrahamyan, Aram (2022 թ․ հունվարի 1). «ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ (XX– XXI դդ.)». Արխիվացված է օրիգինալից 2023-04-10-ին. Վերցված է 2023-04-10-ին.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Abrahamyan, Aram (2022 թ․ հունվարի 1). «ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՄԱՍԻՆ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ». ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն/Изд. «Гитутюн» НАН РА/“Gitutyun” Press NAS RA.(չաշխատող հղում)
- ↑ «Review of Armenian studies, 2023, No 1».
- ↑ Արամ Աբրահամյան. «Լրագրողը և եթերում հայտնված մարդը լրիվ տարբեր են»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թաթուլ Հակոբյանի զրույցը. Արամ Աբրահամյան
- Գրադարանում Արամ Աբրահամյան
- Մեդիագրագիտություն․ Արամ Աբրահամյան
- Լրագրողական էթիկա, Արամ Աբրահամյան
| ||||||
