Աշոտ Քոչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Քոչարյան
հայ․՝ Աշոտ Քոչարյան
The Ambassador of Armenia, Dr. Ashot Kocharian calls on the Speaker, Lok Sabha, Smt. Meira Kumar, in New Delhi on August 06, 2009.jpg
Ծնվել էհունիսի 8, 1957(1957-06-08) (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Գիտական աստիճանՓիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունդիվանագետ

Աշոտ Ստեփանի Քոչարյան (ծնվ. 8 հունիսի 1957 թ., Երևան), հայ դիվանագետ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979-1983 թթ. - աշխատել է միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ։
  • 1983-1984 թթ. - միջնակարգ դպրոցի դաստիարակության գծով դպրոցի տնօրենի տեղակալ։
  • 1984-1986 թթ. - աշխատել է Իրաքում որպես անգլերեն լեզվի թարգմանիչ։
  • 1988-2005 թթ. - Հայաստանի տարբեր բուհերում դասավանդել է միջազգային հարաբերություններ, փիլիսոփայություն, անգլերեն։
  • 1991-1992 թթ. - ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի գիտական քարտուղար։
  • 1992-1997 թթ. - աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության ռազմաքաղաքական, ապա՝ Եվրոպական երկրների, ապա՝ միջազգային կազմակերպությունների վարչություններում։
  • 1997-1999 թթ. - Ավստրիայում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար։
  • 1999-2002 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության խորհրդական-մարդու իրավունքների բաժնի պետ։
  • 2002-2003 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ։
  • 1994-2003 թթ. ՀՀ պաշտոնական պատվիրակությունների կազմում մասնակցել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱԷՄԳ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵԽ-ի և այլ միջազգային կազմակերպությունների գագաթաղողովների, հատուկ նստաշրջանների և կոմիտեների աշխատանքներին։
  • 2002-2003 թթ. - Մարդկանց ապօրինի առուվաՃառքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ։
  • 2003 թ. մայիսից 2005 թ. փետրվար - ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար։
  • 2005 թ. փետրվարից – 2009 թ. օգոստոս - Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2005 թ. հուլիսին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով նշանակվել է Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2005 թ. հոկտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով նշանակվել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2006 թ. հուլիսին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով նշանակվել է Նեպալում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2007 թ. հունիսին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով նշանակվել է Մալայզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2009 թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[1]։
  • 2009 թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 2010 թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[3]։
  • 2011 թ. հունվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[4]։
  • 2011 թ. մարտի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ինդոնեզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[5]։
  • 2016 թ. մարտի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[6]։

«Արարատ» գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նախորդող
Վահե Գաբրիելյան
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար
Աշոտ Քոչարյան

2003 թ. մայիս - 2005 թ. փետրվար
Հաջորդող
Վիկտոր Սողոմոնյան
Նախորդող
Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Քոչարյան

2005 թ. փետրվար – 10 սեպտեմբերի 2009 թ.
Հաջորդող
Արա Հակոբյան
Նախորդող
Վահան Տեր-Ղևոնդյան
Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Քոչարյան

10 սեպտեմբերի 2009 թ. - 4 մարտի 2016 թ.
Հաջորդող
Սամվել Մկրտչյան

Կաղապար:Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]