Jump to content

Արա Հակոբյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արա Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Հակոբյան
Ծնվել էնոյեմբերի 3, 1962(1962-11-03) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և ՀԱՀ
Մասնագիտությունգործարար կառավարում, ֆիզիկա
Գործունեությունպետական և քաղաքական գործիչ, պետական և դիվանագիտական ծառայություն
Աշխատավայր«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի նախագահ
Երեխաներերեք զավակ

Արա Լևոնի Հակոբյան (նոյեմբերի 3, 1962(1962-11-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական և քաղաքական գործիչ, պետական և դիվանագիտական ծառայություն։ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի նախագահ, համահիմնադիր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979-1984 թթ․ Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), ֆիզիկոս։

1991-1993 թթ․ Հայաստանի ամերիկյան համալսարան, գործարար կառավարման մագիստրոս։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2015 թթ․Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[1] (նստավայրը՝ Նյու Դելի

2010-2015 թթ․ Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի

2011-2015 թթ․ Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի

2011-2015 թթ․ Մալայզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի

2011-2013 թթ․ Ինդոնեզիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)[2]։

Պետական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2008 թթ․ ՀՀ վարչապետի խորհրդական՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հարցերով։

2003-2005 թթ․ ՀՀ կառավարությանը կից պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։

2001-2003 թթ․ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ։

1997-1999 թթ․ ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարության Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հարցերով վարչության պետ, 1999-2000 թվականներին Միջազգային կազմակերպությունների, օրենսդրության և իրավաբանական գլխավոր վարչության պետ։

1994-1996 թթ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրի քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ, 1996-1997 թվականներին Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համագործակցության բաժնի պետ։

Աշխատանք միջազգային կազմակերպություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2001 թթ․ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարության (Ժնև, Շվեյցարիա) տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների վարչության տնտեսական հարցերով մասնագետ։

1998-2000 թթ․ «Քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն»-ի (AEPLAC, TACIS) գործադիր տնօրեն։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-1993 թթ․ ԵՊՀ «Լազերային տեխնիկա» ԳԱՄ արտադրամասի պետ, փոքր ձեռնարկության փոխտնօրեն, գիտական թեմայի ղեկավար։

1987-1991 թթ․ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Քվանտային էլեկտրոդինամիկայի ամբիոնի գիտաշխատող։

1986-1987 թթ․ ԵՊՀ «Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկա» ԳՀԻ ինժեներ։

Քաղաքական և հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020թ. Կամավորական ջոկատ։

Մասնակցել է Արցախի պաշտպանության համար մղված մարտական գործողություններին։

2019 թվականի նոյեմբերի 2-ին Հիմնադիր համագումարի կողմից ընտրված «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի նախագահ։

2018 թվականի դեկտեմբերի 24-ին հռչակված «Ազգային օրակարգ» կուսակցության Հիմնադիր հանձնախմբի անդամ։

2018 թվականին հիմնադրված «Ազգային օրակարգ» հիմնադրամի հոգեբարձուների Խորհրդի նախագահ, համահիմնադիր։

1990 թվականի ապրիլի 2-ին հռչակված Հայաստանի հանրապետական կուսակցության Հիմնադիր հանձնախմբի անդամ[3]։

1989-1990 թթ․ Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կազմակերպության Խորհրդի անդամ։

1989-1990 թթ․ «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպության անդամ։

Մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը, այդ թվում՝ Երասխավանի, Նուբարաշենի, Ոսկեպարի մարտերին։

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1984-1986 թթ․ ծառայել է Խորհրդային բանակում (Բաթում, Վրաստան) տանկային գնդի կապի դասակի հրամանատար, լեյտենանտ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին ՀՀ վարչապետի Պատվո շքանշան։

2004 թվականին ՀՀ վարչապետի գովասանագիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արա Հակոբյանը նշանակվել է Հնդկաստանում Հայաստանի դեսպան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. «Արա Հակոբյանը Ինդոնեզիայում ու Հնդկաստանում` ՀՀ դեսպան». www.panorama.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. «Կուսակցության պատմությունը / Կուսակցություն / Հայաստանի Հանրապետական կուսակցություն». www.hhk.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.