Արման Սաղաթելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արման Արմենի Սաղաթելյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 26, 1975
(48 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԱլեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց և Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանՔաղաքական գիտությունների թեկնածու
ՄասնագիտությունՌազմական լրագրող, հաղորդավար, մեդիա մենեջեր
ԱշխատանքՀայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն
Ծնողներհայր՝ Արմեն Սաղաթելյան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
Գարեգին Նժդեհ մեդալ

Արման Արմենի Սաղաթելյան (օգոստոսի 26, 1975(1975-08-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հեռուստահաղորդավար, Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն (2016-2017 թթ.)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, 1992-1997 թվականներին սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան։ 1997-2000 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտամանկավարժական և ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղել է Նոր հայեր ՈՒՀԱ-ի թիմի հիմնադիրներից մեկը և մինչև 1997 թ.՝ թիմի ավագ։ Թիմի կազմում ՈՒՀԱ Բարձրագույն լիգայի չեմպիոն է (1997 թ.), չեմպիոնների գավաթի դափնեկիր (1998 թ.):
  • 2001-2010 թվականներին դասավանդել է Հայ-ռուսական համալսարանում։
  • 2011-2013 թվականներին ղեկավարել է Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնը (ամբիոնը)։
  • Մի շարք գիտական հոդվածների և ուսումնական ծրագրերի հեղինակ և համահեղինակ։
  • Քաղաքական գիտությունների թեկնածու։ Ատենախոսության թեման՝ «Պետությունների տեղեկատվական հակամարտության արդի համակարգերը. միջազգային փորձ և տարածաշրջանային ասպեկտներ»։
  • Զանգվածային հաղորդակցության և հեռուստատեսության բնագավառում իրականացված մի քանի տասնյակ նախագծերի հեղինակ ու ղեկավար։
  • 2006 թ. «Հայֆիլմ» (Հայաստանի ազգային կինոկենտրոն), և «Bars Media» Studio» համատեղ արտադրված, Արցախյան ազատամարտին նվիրված «Հասա, մերոնք են», գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է։
  • ԼՂ հակամարտության ընթացքում Ստեփանակերտի շրջափակման ճեղքման և Աղդամի ուղղությամբ ռազմական օպերացիայի (այսպես կոչված՝ «Խոջալուի դեպքերի») մասին՝ «Սովի և կրակի միջև. իշխանություն՝ կյանքերի գնով» ("Между голодом и огнем. Власть ценою жизней") փաստավավերագրական ֆիլմի գործադիր պրոդյուսերն է։
  • Արցախյան ազատամարտին նվիրված «Կյանքի նյարդը» գրքի հեղինակն է[4], «Պատերազմի փոքրիկ իշխանը» պատմվածքի հեղինակն է, գրականության ոլորտում միջազգային մրցանակների դափնեկիր։
  • Սիրիայում պատերազմի ընթացքում նկարահանված «Արաբական գարնան սիրիական աշունը» փաստավավերագրական ֆիլմի պրոդյուսերը, հեղինակը և օպերատորն է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «1992-94 թթ մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան։
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ։
  • Անձնական զենք։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Սաղաթելյանը երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմմա Սաղաթելյանի թոռն է, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի որդին, ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանի զարմիկը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Սաղաթելյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար նշանակելու մասին
  2. Ա. ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ
  3. «Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Արման Սաղաթելյանը». media.am. 2016 թ․ փետրվարի 3.
  4. Կյանքի նյարդը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Արմեն Արզումանյան
Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար
Արման Սաղաթելյան

17 ապրիլի 2013 թ. - 18 հուլիսի 2015 թ.
Հաջորդող
Վլադիմիր Հակոբյան