Հանրային հեռարձակողի խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հանրային հեռարձակողի խորհուրդ (նախկինում՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ), «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմին[1]։

Ըստ «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի օրենքի՝ Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից, որոնց թվում են Խորհրդի նախագահը և Խորհրդի վեց անդամները։ Նրանք նշանակվում են մրցութային կարգով վարչապետի կողմից՝ վեց տարի ժամկետով[2]։ Խորհուրդն իր գործունեությունը կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որը «Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկն է։

Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների և ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում Զանգվածային լրատվության միջոցներում և խորհրդի պաշտոնական կայքում։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արա Շիրինյան[3]

Խորհրդի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդի նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդի նախագահի տեղակալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդան Կոպյան
  • Վահրամ Բաղդասարյան (20.02.2009-31.05.2012) (լիազորությունները դադարեցվել են Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]