Արփի Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արփի Ոսկանյան
Ծնվել էփետրվարի 5, 1978(1978-02-05) (45 տարեկան)
ԾննդավայրՍտեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Ժանրերբանաստեղծություն, պատմվածք
ԱնդամակցությունՀԳՄ
ԱմուսինՀամբարձում Համբարձումյան

Արփի Ռաֆայելի Ոսկանյան (փետրվարի 5, 1978(1978-02-05), Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, 2005 թվականին՝ ավարտել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստաբանության բաժինը[1]։

Մամուլում տպագրվում է 1991 թվականից։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, ‎ֆրանսերեն, իսպաներեն և այլ լեզուներով[2]։

«ՍՄԻԼ» հիմնադրամի «1988» խորագրով պատմվածքների մրցույթում արժանացել է մրցանակի` «Իմ անկախությունը» պատմվածքի համար։ 2011 թվականին Համբարձում Համբարձումյանի հետ ստեղծել է «Գրողուցավ» գրական բլոգը, 2012 թվականին` համանուն կայքը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անտարես» հրատարակչության և «Գրանիշ» գրական ակումբի կազմակերպած «Արձակ-2012» մրցույթում դարձել է հաղթող[3]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծիկ, Ե., Զանգակ-97, 2001, 128 էջ[4]։
  • Անտերուդուս (բանաստեղծություններ), Ե., ՀԳՄ հրատ., 2010, 88 էջ։
  • Մարադոնան և Ռոնալդինյոն (թագավորական պատմություններ), Ե., հեղ. հրատ., 48 էջ։
  • Չի վաճառվում (պատմվածքներ), Ե., «Անտարես», 2016, 336 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արփի Ոսկանյան»։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-22-ին։ Վերցված է 2017-08-06 
  2. Արփի Ոսկանյանի մասին ՀԳՄ կայքում
  3. «Արփի Ոսկանյանի մասին Հայ մշակույթ և շոուբիզնես կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-02-ին։ Վերցված է 2017-08-06 
  4. Ոսկանյան Արփի (2001)։ Ծիկ: Պատմվածքներ։ Զանգակ-97։ ISBN 9789993022084 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]