Համբարձում Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համբարձում Միրոնի Համբարձումյան
Համբարձում Համբարձումյան.jpg
նոյեմբերի 29, 1919 (103 տարեկան)
ԾննդավայրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կիսլովոդսկ
ԶորատեսակՀրետանի
Կոչումգեներալ-լեյտենանտ
ՊաշտոնԳնդի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Համբարձում Միրոնի Համբարձումյան (նոյեմբերի 29, 1919(1919-11-29), Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Խորհրդային Ռուսաստան), հրետանու գեներալ-լեյտենանտ (1968)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Սևաստոպոլի հրետանային ուսումնարանը (1940), Հրետանային ռազմական ակադեմիային առընթեր հրամկազմի բարձրագույն դասընթացները (1954, 1960)։

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ եղել է զենիթային մարտկոցի, դիվիզիոնի, 1943 թվականից՝ գնդի հրամանատար։ 1941 թվականին մասնակցել է Մոսկվայի, Սմոլենսկի, 1944 թվականին՝ Մինսկի համար մղված մարտերին, 1945 թվականին՝ Քյոնիգսբերգի գրավմանը, Լեհաստանի ազատագրմանը։

Զբաղեցրած պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականից՝ զենիթահրթիռային դիվիզիայի հրամանատար է, 1971 թվականից՝ Թուրքմենստանի ռազմական օկրուգի սահմանապահ զորքերի պետ։ 1973 թվականից ԽՍՀՄ հակաօդային պաշտպանությունում վարել է պատասխանատու պաշտոններ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Армяне-народ созидатель чужих цивилизаций: 1000 известных армян в мировой истории/С.Ширинян.-Ер.: Авт. изд., 2014, стр.102, ISBN 978-9939-0-1120-2.
  • Арутюнян К.А., Погосян Г.Р. Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне. М., 2010.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական համառոտ հանրագիտարան, 1999, հատոր 3։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 108 CC BY-SA icon 80x15.png