Արմեն Սաղաթելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Կառլենի Սաղաթելյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 2, 1953(1953-08-02)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 8, 2019(2019-10-08) (66 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություներկրաբան
ԱշխատանքՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն։
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ
ԵրեխաներԱրման Սաղաթելյան

Արմեն Կառլենի Սաղաթելյան (օգոստոսի 2, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, հոկտեմբերի 8, 2019, Երևան, Հայաստան[1]), հայ երկրաբան։ Երկրաբանական գիտությունների դոկտոր։ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։

1975-1989 թթ. աշխատել է Երկրաբանական ճյուղի կազմակերպություններում՝ անցնելով ճանապարհ ինժեներից մինչև երկրաբանական պարտիայի պետ։ Առանց արտադրությունից կտրվելու 1987 թ. Մոսկվայի Հազվագյուտ տարրերի միներալոգիայի, երկրաքիմիայի և բյուրեղաքիմիայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզը, իսկ 2000 թ.` դոկտորական թեզը։

1989 թ. անցել է աշխատանքի ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ որպես առաջատար գիտաշխատող, ապա Տեխնաերկրաքիմիայի լաբորատորիայի վարիչ։

1993 թ. ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրենն է։ Ադմինիստրատիվ գործունեության հետ մեկտեղ ղեկավարում է մի շարք պետբյուջետային թեմաների և ծրագրերի կատարումը, շնորհիվ ինչի Կենտրոնում ձևավորվել է շրջակա միջավայրի միջառարկայական հետազոտությունների ազգային գիտական դպրոց։

Ա. Սաղաթելյանը ղեկավար և համաղեկավար է եղե UNESCO-ի, OSCE-ի, NATO-ի, USAID-ի և այլ միջազգային նախագծերի։

Զուգահեռ հիմնական աշխատանքին Ա. Սաղաթելյանը հանդիսացել է ՀՀ ԳԽ «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության հիմնահարցերով» մշտական հանձնաժողովի փորձագետ (1991-1994), ՄԱԿ-ի ազգային փորձագետ (1996), ՀՀ ԿԳՆ «Երկրի մասին գիտություններ» փորձագիտական հանձնաժողովի գիտական քարտուղար (1997-2008) Եվրամիության INTAS, ապա FP-7 ծրագրերի «Երկրի մասին գիտություններ» միջազգային նախագծերի գնահատման փորձագետ (1998-2010), «Կովկասի տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնի» (ք. Թբիլիսի) տնօրենների խորհրդի անդամ (2001-2002, 2005-2006)։ Ներկայումս Գիտության պետական կոմիտեի փորձագիտական հանձնաժողովի «երկրի մասին գիտություններ» սեկցիայի նախագահն է և ՀՀ Վարչապետին առընթեր «Կայուն զարգացման» խորհրդի անդամ է։ 2000 թ.-ից Ա.Սաղաթելյանը UNESCO-ի Հայաստանյան հանձնաժողովի «Մարդ և կենսոլորտ» (MAB) Ազգային կոմիտեի նախագահն է։

Ա. Սաղաթելյանը դասավանդել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար համալսարանի Երևանյան մասնաճյուղում, Երևանի պետական համալսարանում, 2011 թ.-ից ԳԱԱ Միջազգային գիտական կենտրոնի «Շրջակա միջավայրի պահպանություն և բնօգտագործում» ամբիոնի վարիչն է։

Նա Էկոլոգիայի ու Կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի և ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է, անդամակցում է Գիտությունների ակադեմիայի «Աշխարհագրության հիմնարար խնդիրներ» միացյալ գիտական խորհրդին, «Երկրի մասին գիտությունների» Եվրոպական միությանը, Միջազգային Երկրաբանական միության «Բժշկական երկրաբանություն» ասոցիացիային, Ամերիկյան քիմիական ընկերությանը և մի շարք այլ արեստավարժական կազմակերպությունների։

Ա. Սաղաթելյանը ելույթներով մասնակցել է 50-ից ավելի միջազգային գիտաժողովներին, նա ավելի քան 170 գիտական հրատարակումների հեղինակ և համահեղինակ է, այդ թվում՝ 2 մենագրության և 3 ուսումնական ձեռնարկների, Գլխավոր խմբագիրն է գիտական աշխատությունների և ժողովների նյութերի 9 ժողովածուների, ինչպես նաև հայերեն լեզվով «Էկոլոգիական բացատրական բառարանի» երկու հրապարակումների։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջազգային Ակադեմիական Ռեյտինգի «Պատիվ, փառք, աշխատանք» IV աստիճանի Գեորգիևյան մեդալ (Ուկրաինա, 2004)
  • Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) Միջազգային Կենսագրական կենտրոնի «Աշխարհի առաջատար գիտնական», 2009, նոմինացիա
  • Անանիա Շիրակացու մեդալ (2013)[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մահացել է էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանը». Hetq.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.«Մահացել է էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանը». Hetq.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]