ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
Изображение логотипа
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
Հիմնադրված է1989
ՏիպԳիտահետազոտական ինստիտուտ
ՆախագահԱրմեն Սաղաթելյան
Դոկտորներ3
Դասախոսներ42 գիտական աշխատողներ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԱբովյան փողոց 68, 0025, Երևան, Հայաստան
Կայքwww.cens.am

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, գիտահետազոտական կենտրոն Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է 1989 թվականին, իսկ 1993 թվականից անցել է ինքնուրույն հաշվեկշռի՝ որպես առաջատար գիտահետազոտական կազմակերպություն, որը կատարում է կիրառական և հիմնարար հետազոտություններ էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում[1]։

Գործունեության ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոկենտրոնում իրականացվող միջդիսցիպլինար հետազոտություններն ուղղված են տարածքի էկոլոգիական իրավիճակի համալիր գնահատմանը և էկոլոգիական փորձաքննության գիտամեթոդական հիմունքների մշակմանն ու բնական ռեսուրսների կառավարման գործընթացների օպտիմալացմանը։ Էկոկենտրոնի կառուցվածքն իր մեջ ընդգրկում է պրոբլեմային կողմնորոշված բաժիններ, լաբորատորիաներ և գիտական խմբեր, որոնք իրականացնում են հետազոտություններ հետևյալ բնագավառներում՝

  • շրջակա միջավայրի երկրաքիմիա
  • կենսաերկրաքիմիական ցիկլեր
  • կենսամոնիթորինգ
  • կենսաէներգետիկա, կերային ռեսուրսներ
  • լանդշաֆտների և բնական ռեսուրսների գնահատում և քարտեզագրում՝ կիրառելով ԱՏՀ և հեռազննման տեխնոլոգիաները
  • համակարգչային տեխնոլոգիաներ և տվյալների բազաներ՝ բնության պահպանության բնագավառում
  • սննդային շղթաների ռիսկի գնահատում[2]

Էկոկենտրոնի լաբորատորիաները կիրառում են ատոմաաբսորբցիոն, մասս-սպեկտրոմետրիկ-գազախրոմատոգրաֆիկ, ռենտգեն-ֆլյուորեսցենտային, սպեկտրա-ֆոտոմետրիկ, ռադիոմետրիկ, կոլորիմետրիկ, քիմիական և տարրալուծման մի շարք այլ մեթոդներ։

Գիտակրթական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Էկոկենտրոնում ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Բնօգտագործում և բնապահպանություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի ամբիոնը։ 2011 թվականին հիմնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունք, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն