Արմեն Բայբուրդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Բայբուրդյան
Ծնվել էապրիլի 2, 1964(1964-04-02) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան և դիվանագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Ծնողներհայր՝ Վահան Բայբուրդյան

Արմեն Վահանի Բայբուրդյան (ապրիլի 2, 1964(1964-04-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան, միջազգային հարաբերությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981-1986 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։
  • 1986-1989 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրան։ Պատմության և միջազգային հարաբերությունների թեմաներով մենագրության ու մի շարք հոդվածների հեղինակ։
  • 1990թ դեկտեմբեր - շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ ընդհանուր պատմություն մասնագիտացմամբ։
  • 2002-2004թթ., 2008-2009թթ. սովորել է Նյու Դելիի Ջավահարլալ Ներուի անվան համալսարանի դոկտորանտուրայում՝ միջազգային հարաբերությունների գծով[1]։
  • 2008թ. սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին սովորել և ավարտել է Հարվարդի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի խորացված բանակցային դասընթացը։
  • 2010թ. հուլիս - Ջավահարլալ Ներուի անվան համալսարանում ստացել է միջազգային հարաբերությունների դոկտորի գիտական աստիճան։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989-1991 թթ. - ԵՊՀ պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմության և դիվանագիտության պատմության դասախոս
  • 1991-1992 թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալի օգնական, այնուհետև՝ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի արտաքին կապերի գծով խորհրդական
  • 1992 թ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների բաժնի խորհրդական
  • 1993-1995 թթ. - ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ
  • 1995-1997 թթ. - Լոս Անջելեսում ՀՀ առաջին գլխավոր հյուպատոս
  • 1997-2000 թթ. - Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար, ԱՄՆ-ի հետ «Անվտանգության երկխոսության» հայաստանյան կողմի համանախագահ։
  • 1999 թվականից - համատեղությամբ Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի դոցենտ
  • 2000-2004 թթ. - Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան։ Համատեղության կարգով նշանակվել է նաև Ինդոնեզիայում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում և Նեպալում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
  • 2004-2008թթ. - ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, Եվրոպական միության հետ գլխավոր բանակցող՝ Եվրոպական հարևանության գծով։ Միևնույն ժամանակ՝ հայ-չինական և հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովների հայաստանյան կողմի համանախագահ։
  • 2008 թ. փետրվարի 23-ին ՀՀ Նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ «Դեսպանների ուղերձը» ստորագրելու համար
  • 2008-2013թթ. - ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի ավագ խորհրդական
  • 2009-2013թթ․ - համատեղությամբ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ փորձագետ
  • 2014-2018թթ. - Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր
  • 2016-2017թթ. - համատեղության կարգով Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդարանի վարչական տնօրեն, Նյու Յորք
  • 2018-2022թթ․ - Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս[2]։
  • 2022թ․-ից - Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և մասամբ ֆրանսերեն լեզուներին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ։ Արմեն Բայբուրդյանը հայտնի դիվանագետ Վահան Բայբուրդյանի որդին է։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Արմեն Բայբուրդյան

2000-2004 թթ.
Հաջորդող
Աշոտ Քոչարյան