Հայաստանի Հանրապետություն (օրաթերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի Հանրապետություն (այլ կիրառումներ)
Հայաստանի Հանրապետություն
Hayastani Hanrapetutyun daily official journal logo.svg
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել էհոկտեմբերի 9, 1990
ՀիմնադիրՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ԳրասենյակԵրևան, Հայաստան
Կայքhhpress.am
Էլփոստhh@hhpress.am

Հայաստանի Հանրապետություն, կրճատ ՀՀ, Հայաստանում լույս տեսնող օրաթերթ։ Ստեղծվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 6-­ի որոշմամբ։ Սկզբում տպվել է հայերեն և ռուսերեն տարբերակներով՝ որպես Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ։

Առաջին համարը լույս է տեսել 1990 թվականի հոկտեմբերի 9-­ին։ Առաջին խմբագիրը եղել է Այդին Մորիկյանը։ Հետագայում՝ 1992 թ. նոյեմբերից «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսերեն տարբերակն առանձնացվել է և սկսել լույս տեսնել որպես առանձին թերթ։ Իսկ «Հայաստանի Հանրապետություն»-ն իբրև Գերագույն խորհրդի, այնուհետև՝ ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնաթերթ շարունակել է լույս տեսնել մինչև 2000 թվականի վերջը։ 2001 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության փետրվարի 9-ի որոշմամբ ստեղծվել է «Հանրապետություն» ՓԲԸ-ը, որի հրատարակությունն էլ այսօր հանդիսանում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ Այս կարգավիճակով թերթը սկսել է լույս տեսնել 2001 թվականի ապրիլի 9-ից[1]։ Թերթն ունի սեփական թղթակից նաև Արցախում[2]։

Գլխավոր խմբագիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ թերթի գլխավոր խմբագիրն է Տիգրան Ֆարմանյանը, որը նաև «Հանրապետություն» ՓԲԸ գործադիր տնօրենն է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]