Մեսրոպ Հարությունյան
Մեսրոպ Հարությունյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1959 (61 տարեկան) |
Ծննդավայր | Մեղրի, Նաիրիի շրջան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | արձակագիր և լրագրող |
Մեսրոպ Հարությունյան (հոկտեմբերի 19, 1959, Մեղրի, Նաիրիի շրջան), հայ արձակագիր, լրագրող[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Հայաստանի ներկայիս Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։ 1976 թվականին ավարտել է Մեղրու միջնակարգ դպրոցը։ 1976-1980 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսա-հաշվային ֆակուլտետում, որն ավարտելուց հետո՝ 1980-1982 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում՝ Հեռավորարևելյան ռազմական օկրուգում։
1982-1984 թվականներին աշխատել է Մեղրու շրջանային ֆինբաժնում։ 1983 թվականին ընդունվել և 1989 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (հեռակա)։ 1984 թվականից անցել է լրագրողական աշխատանքի։ 1984-1990 թվականներին եղել է Մեղրու շրջանային «Արաքս» թերթի թղթակից, բաժնի խմբագիր։
1990-1993 թվականներին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրությունում եղել է բաժնի խմբագիր, գլխավոր խմբագրի տեղակալ, 1993- 1994 թվականներին՝ ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, 1994-1997 թվականներին՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 1997-1998 թվականներին՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր, 1998-1999 թվականներին՝ «Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրեն։
1999–2009 թվականներին եղել է Երևանի մամուլի ակումբի փորձագետ, 2003 թվականից՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ։ 2004 թվականից դասավանդում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լրագրության բաժնում։
Կատարելագործվել է Բեռլինում՝ ժուռնալիզմի միջազգային ինստիտուտում («Մեդիա օրենսդրություն և մեդիամենեջմենթ» երկամսյա բարձրագույն դասընթաց, 1995)։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին պատմվածքը՝ «Հարաբերական դադար»-ը տպագրվել է «Գարուն» հանդեսի 1987 թվականի 6-րդ համարում: Հետագայում նրա պատմվածքները հրապարակվել են «Գարունում» և Հայաստանի այլ պարբերականներում:
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բացարձակ սև մարմին», պատմվածքներ, Երևան – 1998,
- «Եռանկյան չորրորդ անկյունը», պատմվածքներ, Երևան – 2003,
- «Հետհեղափոխությունն իր եզրերով», պատմվածքաշար-վիպակ, Երևան - 2005,
- «Աբկայ. մեռնելու պարունակները», վեպ, Երևան-2007
- «Զրույցներ լրագրողական էթիկայի մասին» («Ինտերնյուսի» հրատարակած «Լրագրողական էթիկա. զրույցներ և վերլուծություններ» ժողովածուում), Երևան – 2012:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1985 թվականին Մեսրոպ Հարությունյանն արժանացել է Երիտասարդական թեմաներով գրող լրագրողների հանրապետական մրցույթի առաջին մրցանակի:
2012֊ին՝ «Գրողուցավ» գրական կայքի երկրորդ մրցանակի՝ «Հաշվեմատյան» պատմվածքի համար:
2014֊ին՝ «Մամուլի ազատության ժամանակը» ամենամյա մրցանակի (շնորհում են Երևանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մեսրոպ Հարությունյան»։ Goodreads։ Վերցված է 2017-01-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վաչե Եփրեմյան, «Գրականություն ըստ Մեսրոպի»
- Abcai: circles of dying': a novel about the enemy within By EDDIE ARNAVOUDIAN
- Հայաստանի Հանրային ռադիոյի «Վերնատուն» հաղորդաշար. Մերի Մուսինյանի զրույցը Մեսրոպ Հարությունյանի հետ «Աբկայ.մեռնելու պարունակները» վեպի շուրջ https://www.youtube.com/watch?v=LTeUf2mohWU
- «90 տոկոսն ուզում է «տելեաստղ» դառնալ», Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրն է արձակագիր, հրապարակախոս Մեսրոպ Հարությունյանը: Հաղորդումը վարում է գրող Արմեն Շեկոյանը https://www.youtube.com/watch?v=zX-sP6HaCYM :
- Լրագրություն և քարոզչություն | Մեսրոպ Հարությունյան: http://boon.am/propoganda/
|