Նարա Շլեպչյան
Նարա Շլեպչյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1935 (88 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1957) |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի |
Աշխատավայր | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ |
Պարգևներ և մրցանակներ |
Նարա[1] Սուրենի Շլեպչյան (փետրվարի 23, 1935, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1986)։ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1957 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական ռուսական և օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1956 թվականի նոյեմբերի 29-ից, Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի բացման առաջին օրվանից աշխատել է որպես հաղորդավար և եղել է Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարը[2]։ 1964-1983 թվականներին դասավանդել է Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտներում` որպես ռուսաց լեզվի, ապա` խոսքի կուլտուրայի և հաղորդավարի վարպետության դասախոս։ 2011 թվականից Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է։
Հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակել և վարել է բազմաթիվ և բազմաբովանդակ ծրագրեր՝ լրատվական, գրական, գեղարվեստական, երաժշտական, մասսայական երեկույթներ, կառավարական միջոցառումներ, տոնական հանդեսներ, հարցազրույցներ։ Հայկական ծրագրերը ներկայացրել է խորհրդային երկրների և արտասահմանյան հեռուստաընկերություններով։ 2000-2001 թվականներին վարել է «Մեր էկրանը» հաղորդումը (սցենարի հեղինակ, պրոդյուսեր)։ 2001-2011 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանրության հետ կապերի հասարակական խորհրդի նախագահը[3][4]։
2011 թվականի մարտի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով մրցույթի արդյունքների հիման վրա նշանակվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ[5]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխատանքի արիության մեդալ, 1966
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1972
- Գերագույն Խորհրդի նախագահի պատվոգիր, 1982
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1986
- Մովսես Խորենացու մեդալ, 2001
- «Հեռանե» հեռուստատեսային մրցանակաբաշխության մրցանակ-դիպլոմ, 2003
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր՝ հայոց լեզվի պահպանման ու զարգացման համար, 2006
- Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի դիպլոմ և ոսկե մեդալ, 2007, ակադեմիկոս, 2010
- ՀՀ ԱԺ նախագահի պատվո մեդալ, 2011
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2016[6]
- Երևանի պատվավոր քաղաքացի (2017)[7]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Անվան ճշգրտումն ըստ ԿԸՀ կայքի ընտրողների ռեգիստրի»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-25-ին։ Վերցված է 2015-02-23
- ↑ Նարա Շլեպչյան` առաջին հեռուստահաղորդավարուհին (ֆոտո)
- ↑ Նարա Շլեպչյան. «Հեռուստատեսությունն առողջություն է խլում»
- ↑ «Նարա Շլեպչյան. Ուզում ես էկրանին տեսնել նաև ինտելիգենտ մարդկանց»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-10-ին։ Վերցված է 2015-02-21
- ↑ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-09-28
- ↑ «Երևանը չորս նոր պատվավոր քաղաքացի ունի»։ mediamax.am։ Վերցված է 2017-10-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 23 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊԼՀ շրջանավարտներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ հաղորդավարներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ