Ժիրայր Լիպարիտյան
Ժիրայր Սեդրակի Լիպարիտյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 10, 1945 (74 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Միչիգանի համալսարան |
Ժիրայր Սեդրակի Լիպարիտյան (հուլիսի 10, 1945, Բեյրութ, Լիբանան), հայ պատմաբան։ Հասարակական, քաղաքական գործիչ, դիվանագետ: Պատմական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1982):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթությունն ստացել է Կալիֆոռնիայի համալսարանում (Լոս Անջելես)։ 1969-1971 թվականներին խմբագրել է «Ասպարէզ» երկօրյան (Լոս Անջելես)։ 1973-1974 թվականներին դասավանդել է Կալիֆոռնիայի համալսարանի պատմության բաժանմունքում, այնուհետև ամերիկյան այլ համալսարաններում. Մաունթ Սեյնթ Մերի կոլեջ (Լոս Անջելես)՝ 1975, Կալիֆոռնիայի նահանգային համալսարան (Լոս Անջելես) և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան՝ 1976, Ռաթգըրզ համալսարան՝ 1977, Փուջըթ Սաունդ համալսարան՝ 1978, Լա Վեռն համալսարան՝ 1979-1981, Փենսիլվանիայի համալսարան՝ 1985, Մասաչուսեթսի համալսարան (Բոստոն՝ 1986, Թաֆթս համալսարան՝ 1987։ 1982-1988 թվականներին եղել է ՀՀԴ կուսակցության կենտրոնական արխիվի (Բոստոն), 1982-1990 թվականներին նաև Զորյան ինստիտուտի համահիմնադիրն ու տնօրենը և 1983-1988 թվականներին «Արմինյան ռեվյու» ("Armenian Review") եռամսյա հանդեսի (Բոստոն) խմբագիրը։
1991 թվականի հունվար-հոկտեմբերին հիմնել ու վարել է ՀՀ Գերագույն խորհրդի հետազոտության և վերլուծության բաժանմունքը, 1991 թվականի նոյեմբերից 1994 թվականի սեպտեմբեր եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական, 1993-1994 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1994 թվականի հոկտեմբերից 1997 թվականի սեպտեմբեր՝ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան։ 1997-2011 թվականներին դասավանդել է Միչիգանի համալսարանում (Էնն-Արբոր)։
Ուսումնասիրում է հայ քաղաքական մտքի, հայ ժողովրդի ազատագրական պայքարի, հայերի ցեղասպանության պատմությունը, այս խնդիրներին նվիրված մի շարք աշխատությունների հեղինակ է։ Մասնակցել է մարդու իրավունքներին ու ցեղասպանությանը նվիրված միջազգային կոնֆերանսների ու սիմպոզիումների։ 1984 թվականի ապրիլին ելույթ է ունեցել ժողովուրդների մշտական ատյանում՝ «Երիտթուրքերի գաղափարախոսությունը» հաղորդմամբ։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ղարաբաղյան թղթապանակ, փաստաթղթեր և փաստեր. 1918-1988, 1988:
- Մինչև որ հասնես նախապապերիդ: Դավոյան Ռազմիկ Նիկողոսի, Լիպարիտյան Ժիրայր Սեդրակի, [Առաջաբ.], Նիւ Եորք, Ոսկետառ., 1982:
- What Is to Be Asked? Proceedings of Colloquium, Cambridge, Mass., 1984 (խմբագիր):
- The Crime of Silence. Proceedings of the Permanent Peoples' Tribunal, London, 1985 (խմբագիր):
- The Karabagh File. Documents and Facts, 1918-1988, Cambridge and Toronto, 1988 (խմբագիր):
- Լիպարիտյան Ժ., Սումգայիթյւսն ողբերգություն, հայերի ջարդերը խորհրդային Ադրբեջանում, 1990:
- Armenia at the Crossroads. Democracy and Nationhood in the Post Soviet Era, Watertown, Mass., 1991 (խմբագիր):
- The Challenge of Statehood. Armenian Political Thinking Since Independence, Watertown, Mass., 1999, Պետականության մարտահրավերը, Երևան, 1999:
- Liparityan G., Modern Armenia, people and country, 2001.
- Modern Armenia։ People, Nation, State. New Brunswick, New Jersey, 2004.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |