Ռուսական 102-րդ ռազմաբազա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուսական 102-րդ ռազմաբազա
Russian 102nd Military Base Entrance.jpg
102-րդ ռազմաբազայի գլխավոր մուտքը
Ընդհանուր տեղեկություն
ԵրկիրՌուսաստանի Դանություն
Մտնում էՌԴ Զինված ուժեր
.
ՏեղաբաշխումԳյումրի քաղաք, հայ-թուրքական շփման գիծ
ՇրաբԳյումրի
Հրամանատարներ
Ներկա հրամանատարՌուսաստան Վլադիմիր Ելկանով

Ռուսական 102-րդ ռազմաբազա (նախկինում՝ 127-րդ մոտոհրաձգային դիվիզիա, ռուս.՝ 102-я российская военная база), պաշտոնական անվանում՝ Անդրկովկասում ռուսական զորախմբերի 102-րդ ռազմաբազա (102-я военная база Группы российских войск в Закавказье)[1], Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի վարչական կենտրոն հանդիսացող Գյումրի քաղաքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմակայան:

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմակայանի հիմնադրման տարեթիվ է նշվում 1941 թվականը, երբ Գյումրիում (այն ժամանակ՝ Լենինական) հիմնվում է ԽՍՀՄ Կարմիր բանակի 261-րդ հրաձգային դիվիզիան, որն ենթադրաբար ստեղծվել էր Օդեսսայի ռազմական օկրուգի կողմից՝ 1941 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։ Ավելի ուշ ռազմակայանում է տեղակայվել ռուսական հյուսիսկովկասյան ռազմաճակատի 12-րդ բանակը, որը ռազմակայանում է մնացել առնվազն մինչև 1942 թվականի օգոստոսը, որից հետո ռազմակայան է ժամանել անդրկովկասյան ճակատի սևծովյան ստորաբաժանումը։ 1943 թվականի հունվարի 1-ից մինչև Երկրորդ աշխարհամարտի ավարտը, ռազմակայանում է տեղակայվել անդրկովկասյան 45-րդ բանակը, որին հանձնարարված է եղել հսկել թուրք-խորհրդային պետական սահմանը։ Պատերազմի ավարտից հետո կայանում կարճ ժամանակով նշանակվել է 261-րդ դիվիզիան, իսկ ավելի ուշ՝ 37-րդ դիվիզիան, որն 1965 թվականին վերանվանվել է որպես 127-րդ հրաձգային դիվիզիա։

Միջպետական պայմանագրեր և օրենսդրական դաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների տարբերանշաններ

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ռազմական ոստիկանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործություններ և միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի հուլիսի 11-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մի խումբ ռուս զինծառայողներ փորձել են տեղափոխել գողացված կամ անօրինական կերպով ձեռք բերված հատուկ կապի ռազմական կայանքներ: Մաքսատանը ռուս զինվորներին առաջարկվել է ներկայացնել բեռի փաստաթղթեր, ինչից հետո նրանք ավտոմեքենայով փորձել են թաքնվել: Նրանց և հետապնդող իրավապահների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով զոհվել է ՀՀ ոստիկանության 3 աշխատակից, ՀՀ 3 քաղաքացիական անձ և 5 ռուս զինծառայող[2]:

Սպանություններ Գյումրու կենտրոնական շուկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի ապրիլի 14-ին սահմանապահ ջոկատի զինծառայողներ Դենիս Պոպովը և Ալեքսանդր Կամենևը լքել էին զորամասը և հարբած վիճակում ինչ-ինչ ճանապարհով հայթայթած AK-74 տեսակի ինքնաձիգներով անկանոն կրակահերթ էին բաց թողել անցորդների ուղղությամբ։ Կատարվածի արդյունքում զոհվել էր 2, և տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ ստացել 14 մարդ։ Ռուս զինվորների դատավարությունը կատարվում է Հայաստանում, Պոպովը դատապարտվում է 14, իսկ Կամենևը՝ 15 տարվա ազատազրկման։ Զինվորականների ժամկետի լիարժեք կրումը նույնպես կասկածների առիթ է տվել որոշ փորձագետների շրջանում։

Անչափահասների զոհվելն ականի պայթյունից[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ապրիլի 7-ին՝ Վահրամաբերդ գյուղի մոտակայքում՝ 102-րդ ռազմակայանի տանկային հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվում է երկու անչափահաս՝ 12-ամյա Արթուր Մկրտչյանը և 16-ամյա Մուշեղ Գևորգյանը։ Դաշտը ցանկապատված չի էղել, ինչպես նաև բացակայել են զգուշացնող նշաններ։ Դեպքի առնչությամբ մինչ օրս ոչ-ոք չի պատժվել[3]։

Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 12-ին զորամասն ինքնակամ լքած Վալերի Պերմյակովը ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով և սվին դանակով սպանում է գյումրեցի Ավետիսյանների 7 անդամից բաղկացած ընտանիքի բոլոր անդամներին[4]։ Ավելի ուշ Պերմյակովը ձերբակալվում է ռուսական ուժերի կողմից, սակայն մինչ օրս չի փոխանցվել հայկական կողմին։

Միջանձնային հարաբերություններ 2015[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 15-ին զորամասի հետնամասում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում հայտնաբերվում է զորամասի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովի դին՝ դանակի բազմաթիվ հարվածներով[5][6]։ Ավելի ուշ զինվորի սպանության կասկածանքով բերման է ենթարկվում նույն զորամասի զինծառայողներից մեկը, ով ընդունում է կատարած մեղքը[7]։

Փանիկ գյուղի միջադեպ 2018[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 17-ին ժամը ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման և առանց թույլտվության տանկերով և զինվորական այլ տեխնիկայով մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և առանց տեղի բնակչությանը զգուշացնելու զորավարժություններ իրականացրել, որի ընթացքում հնչել են ինքնաձիգի կրակահերթեր և պայթյուններ[8][9][10][11]: Բնակիչները, տեսնելով իրենց տների մոտ զինվորական տեխնիկա և կրակահերթեր արձակող ռուս զինվորների, խուճապի են մատնվել և հեռացել իրենց տներից[8][9][10][11]: Կրակոցների հետևանքով երեխա է ուշագնաց եղել[9]: Ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումների նման գործողությունները բնակչության զայրույթն ու վրդովմունքն են առաջացրել: Վերջիններս պահանջել են 102-րդ ռազմաբազայից պատասխան տալ այդ գործողությունների համարv[8][9][10][11]:

Ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների վերընշված գործողությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995 թվականին կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրի և 1997 թվականին կնքված «Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից զենք կիրառելու մասին» համաձայնագրի խախտում[12]:

Միջադեպին անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես ասել է. - «... անթույլատրելի միջադեպ է և ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների, և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության...»[13]: Նիկոլ Փաշինյանի արձագանքին անդրադարձել է ռուս քաղաքագետ, ռուսական «Ռեգնում» լրատվականի լրագրող Ստանիսլավ Տարասովը, ով ասել է հետևյալը՝ «Փաշինյանի բարձրագոչ հայտարարություններն ամենևին էլ մեծ քաղաքականություն չէ ... իսկ ինչպե՞ս գնահատել Փաշինյանի օրոք Հայաստանի մասնակցությունը Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Noble Partner 2018 զորավարժությանը: Ակնհայտ, հակառուսական զորավարժություններ, որոնք ուղղված են ՆԱՏՕ-ի ամրապնդմանը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մասնակցում է համարյա հակառուսական զորավարժությունների, ինչպե՞ս պետք է Մոսկվան դա գնահատի: Դավաճանությո՞ւն, թե՞ երկակի ստանդարտների կիրառում»[14]:

Տարեց կնոջ սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 3-ի վաղ առավոտյան Գյումրի քաղաքի Սլոբոդկա թաղամասի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմաց դաժան ծեծի հետևանքով սպանվել է 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը, ով փողոցում աշխատում էր որպես հավաքարար և այդ օրը մեկնում էր աշխատանքի՝ Տիգրան Մեծ փողոց[15][16][17][18][19]: Դեպքի առնչությամբ, ըստ մամուլի հրապարակումների, դեկտեմբերի 11-ին ձերբակալվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող[18][17][19]:

Հայ հասարակության վերաբերմունքը ռազմաբազայի նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմակայանի առկայությունը բազմաթիվ առիթներով արժանացել է հակասական վերաբերմունքի ինչպես հայ քաղաքացիական հասարակության, այնպես էլ փորձագետների շրջանում։ Ըստ որոշ փորձագետների, ռազմաբազայի առկայությունն ինքնին խոչընդուտում է Հայաստանում արևմուտքի կամ այլ երկրների կողմից կատարվելիք հնարավոր ներդրումներին և/կամ բարեփոխումներին՝ սպառնում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և Թուրքիայից ենթադրաբար պաշտպանելու փոխարեն ծառայում է միմիայն Ռուսաստանի շահերին[20][21]։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.kavkaz-uzel.ru/articles/152315/
  2. «Հայ-ռուս փոխհրաձգությունների պատմությունից. 1992», aniarc.am, (արխիվացված):
  3. «Զոհված երեխաների ընտանիքներին կօգնեն»։ «Ա1+»։ ապրիլի 10,2013 
  4. http://nihilist.li/2015/01/14/polite-people-armenia-russian-soldier-shoots-sleeping-family-house-gyumri/
  5. «հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի՝ դանակի բազմաթիվ հարվածներով»։ «Հանուն իրավունքների» (հայ.)
  6. «Ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է»։ «Ա1+»։ հունիսի 15, 2015 (հայ.)
  7. «Զինակցի սպանության մեջ կասկաշվող ռուս զինծառայողն ընդունել է մեղքը»։ «ԱրմենՊրես»։ ՄԹ։ հունիսի 15, 2015 (հայ.)
  8. 8,0 8,1 8,2 «ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել են Փանիկ եւ խուճապի մատնել մարդկանց», armtimes.com, (արխիվացված):
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Փանիկում 102-րդ ռազմաբազայի զինվորները ահուսարսափի են ենթարկել բնակիչներին․ կրակոցներից երեխա է ուշաթափվել», aravot.am, (արխիվացված):
  10. 10,0 10,1 10,2 «102-րդ ռազմաբազան զորավարժություն է անցկացրել Փանիկի հարակից տարածքում», 168.am, (արխիվացված):
  11. 11,0 11,1 11,2 «Փանիկի գյուղապետն ահազանգում է, որ 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն ուսումնավարժանք են իրականացրել գյուղի սկզբնամասում», galatv.am, (արխիվացված):
  12. «102-րդ ռազմակայանի ծառայողները խախտել են միջպետական համաձայնագիրը», lragir.am, (արխիվացված):
  13. «Համարում եմ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության. վարչապետը՝ Փանիկի միջադեպի մասին», armtimes.com, (արխիվացված):
  14. «Իսկ մենք սադրանք ենք որակում ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին». Տարասովը` Փաշինյանի հայտարարության մասին», 168.am, (արխիվացված):
  15. «Գյումրիում դաժան ծեծի են ենթարկել 57-ամյա կնոջը. նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է», արխիվացված:
  16. «Գյումրիում դաժան ծեծի հետեւանքով մահացած կնոջ գործով առգրավվել են Վարդան Ղուկասյանի առանձնատունը հսկող տեսախցիկները», արխիվացված:
  17. 17,0 17,1 «Գյումրիում հայ կնոջը դաժանորեն ծեծելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել», արխիվացված:
  18. 18,0 18,1 «Մանրամասներ Գյումրիում դաժան ծեծի հետևանքով կնոջ մահվան դեպքի մասին․ ինչո՞ւ է իրավապահ համակարգին խիստ զգուշացում տրվել», արխիվացված:
  19. 19,0 19,1 «Գյումրիում ձերբակալվել էէ ռուս զինծառայող հավաքարարին սպանելու կասկածանքով», արխիվացված:
  20. «Հայաստանի դեմ Թուրքիայի հարձակման սցենարներ»
  21. Ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի և «Հայաստանն առանց հայերի» դավադրության մասին. Շանթ Հարությունյան