Սպանություններ Գյումրու կենտրոնական շուկայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սպանություններ Գյումրու կենտրոնական շուկայում, 1999 թվականի ապրիլի 14-ին Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի երկու զինծառայողների կողմից կատարած հանցագործություններ, որոնց հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել 7 մարդ[1]։

Դեպքերի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի ապրիլի 14-ին Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ կայազորի սահմանապահ ջոկատի զինծառայողներ Դենիս Պոպովին և Ալեքսանդր Կամենևին հաջողվել էր լքել զորամասը[1]։

Քաղաքից զինվորները զորամաս էին վերադարձել արդեն հարբած և զորամասում ինչ-ինչ ճանապարհով ձեռք բերել AKC-74 տեսակի 2 ինքնաձիգ։ Ապա փախչելով զորամասից, ժամը 16։15-ի դրությամբ, քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում հրազենային անկանոն կրակահերթեր էին բացել անցորդների ուղղությամբ։ Գյումրիի Տերյան փողոցով մոտ 70 մետր իջնելուց հետո նրանք թեքվել էին Էնգելսի փողոց՝ այդ ընթացքում ևս անկանոն կրակահերթերարձակելով տարբեր ուղղություններով։ Միջադեպի ժամանակ զոհվել էր երկու, վիրավորվել 7 մարդ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]