Յուրի Խաչատուրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Խաչատուրով
Դիմանկար
Ծնվել էմայիսի 1, 1952(1952-05-01) (71 տարեկան)
ԾննդավայրԹեթրի Ծղարո, Վրաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական տեսաբան
Զբաղեցրած պաշտոններՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան Ժուկովի մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար» Order of the Star Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան «Վարդան Մամիկոնյան» շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և «Մարշալ Բաղրամյան» մեդալ
 Yuri Khatchaturov Վիքիպահեստում

Յուրի Գրիգորիի Խաչատուրով (մայիսի 1, 1952(1952-05-01), Թեթրի Ծղարո, Վրաստան), ՀՀ ռազմական գործիչ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին քարտուղար[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969 թ. - ավարտել է Թեթրի-Ծղարոյի միջնակարգ դպրոցը։
  • 1974 թ. - գերազանցությամբ ավարտել է Կարմիր դրոշի շքանշանակիր Թբիլիսիի հրետանային հրամանատարական ուսումնարանը։
  • 1982 թ. օգոստոսից մինչև 1985 թ. հունիսը - Լենինգրադի Մ.Ի.Կալինինի անվան ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր։

Զինվորական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974 թ. նշանակվել է Հեռավորարևելյան զինվորական օկրուգի մոտոհրաձգային դիվիզիայի հրետանային գնդի կրակային դասակի հրամանատարի պաշտոնին։
  • 1976-1982 թթ. Հեռավորարևելյան զինվորական օկրուգում զբաղեցրել է մարտկոցի հրամանատարի, հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի, առանձին հակատանկային հրետանային դիվիզիոնի հրամանատարի պաշտոններ։
  • 1985-1987 թթ. - Բելառուսի զինվորական օկրուգում տանկային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնին։
  • 1987 թ. - 1989 թ. փետրվար - ծառայել է Աֆղանստանում՝ 40-րդ բանակի 5-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնում։
  • 1989 թ. հոկտեմբերին նշանակվել է Բելառուսի զինվորական օկրուգի տանկային բանակի առանձին հրետանային բրիգադի հրամանատարի պաշտոնին։
  • 1992 թ. ապրիլին Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով գործուղվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրամադրության տակ և նշանակվել 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատարի պաշտոնին։ Ակտիվորեն մասնակցել է ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը և Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին։
  • 1992 թ. սեպտեմբերից - ՀՀ սահմանապահ զորքերի վարչության պետ-ՀՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։
  • Անձամբ մասնակցել է Գորիսի մոտոհրաձգային գնդի, Տավուշի մոտոհրաձգային բրիգադի, 1-ին և 4-րդ բանակային կորպուսների ձևավորմանն ու կայացմանը, երկար տարիներ ղեկավարել է այդ զորամասերը, միավորումները և խմբավորումները։ Զբաղեցրել է նաև օպերատիվ ուղղության հրամանատարի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնները։
  • 2000 թ. մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։
  • 2008 թ. ապրիլի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ[2]։
  • 2009 թ. հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից[3]։
  • 2013 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի՝ հրամանագրով զինվորական ծառայությունը 2013 թ. հուլիսի 30-ից երկարաձգվել է մինչև 2017 թ. մայիսի 1-ը[4]։
  • 2016 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից։
  • 2017 թվականի ապրիլի 14-ին Ղրղզստանում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ մայիսի 2-ից նշանակվել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար[5]։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկու «Կարմիր Աստղ» շքանշան,
  • «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայության համար» շքանշան,
  • Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության «Աստղ» 2-րդ աստիճանի շքանշան,

Մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցելու, զորամասերը, միավորումները և խմբավորումները հաջողությամբ ղեկավարելու, Հայաստանի Հանրապետության բանակաշինության գործում անձնական ավանդի համար պարգևատրվել է հետևյալ պարգևներով.

  • Հայաստանի Հանրապետության «Մարտական Խաչ» շքանշան,
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական Խաչ» շքանշան,
  • «Վարդան Մամիկոնյան» շքանշանով,
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2013)[7],
  • ՀՀ պաշտպանության նախարարության «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով,
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալով,
  • «Անդրանիկ Օզանյան» մեդալով։

Պարգևատրվել է նաև

  • ՀՀ վարչապետի հուշամեդալով,
  • ՀՀ ազգային անվտանգության ծառայության «Մարտական համագործակցության համար»,
  • ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով,
  • ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով բազմիցս պարգևատրվել է անվանական զենքով։
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» Պատվավոր Շքանշանով։

Ամուսնացած է, ունի երեք որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից». www.aysor.am. 02/11/2018.
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Յ. Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին
  3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններում նշանակելու մասին
  4. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովի զինվորական ծառայությունը երկարաձգելու մասին
  5. «Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարն է». armenpress.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Յ. Գ. Խաչատուրովին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին
  7. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
Նախորդող
Սեյրան Օհանյան
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ
Յուրի Խաչատուրով

15 ապրիլի 2008 թ. - 31 հունվարի 2009 թ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Յուրի Խաչատուրով

31 հունվարի 2009 թ. - 3 հոկտեմբերի 2016 թ.
Հաջորդող
Մովսես Հակոբյան
Նախորդող
Արմեն Գևորգյան
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Յուրի Խաչատուրով

3 հոկտեմբերի 2016 թ. - 2 մայիսի 2017 թ.
Հաջորդող
Նախորդող
Նիկոլայ Բորդյուժա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Յուրի Խաչատուրով

2 մայիսի 2017 թ. - 2 նոյեմբերի 2018 թ
Հաջորդող
Վալերի Սեմերիկով ժ/պ